Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Կլինիկական դեպք. խոցային կոլիտ՝ համակցված իմունային տրոմբոցիտոպենիայի հետ. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք. խոցային կոլիտ՝ համակցված իմունային տրոմբոցիտոպենիայի հետ. armeniamedicalcenter.am

2018 թ փետրվարին կլինիկա էր դիմել 21-ամյա երիտասարդ տղա, ով նախքան այս դիմել էր տարբեր հիվանդանոցներ, հետազոտվել, բուժումներ ստացել:  Սկզբնական շրջանում նրան բուժել էին ինֆեկցիաների դեմ` արյունային լուծի կապակցությամբ, հետագայում` տրոմբոցիտոպենիայի կապակցությամբ, որպես հեմատոլոգիական հիվանդ, սակայն բարելավումը կարճ էր տևել: Հիվանդի մոտ խնդիրները շարունակվել էին:

Մեր կլինիկայում հիվանդի մոտ կրկին իրականացվեցին անհրաժեշտ հետազոտություններ և բժիշկների համատեղ քննարկման արդյունքում պացիենտի մոտ, ի վերջո, հաստատվեց վերջնական ախտորոշումը:

Պարզվեց, որ նրա մոտ առկա է ոչ թե առանձին արյունաբանական հիվանդություն` իմունային տրոմբոցիտոպենիա, այլ դրա հետ համակցված էր նաև խոցային կոլիտ: Այս պարագայում բուժման մոտեցումն այլ է՝ անպայման կիրառվում է կենսաբանական պատրաստուկ:

Բուժման ֆոնի վրա հիվանդի մոտ վիճակի բավականին բարելավում դիտվեց, կարելի է ասել` գերազանց արդյունքի հասանք: Նրա մոտ և՛ աղիների վիճակը կարգավորվեց, և՛ արյան պատկերը:

Հետագայում հիվանդը շարունակել է գտնվել հսկողության տակ, ժամանակ առ ժամանակ այցելում է և հետազոտվում: Քանի որ այդ հիվանդությունը քրոնիկ հիվանդություն է, վերջնական առողջացումը հնարավոր չէ, այլ հնարավոր է միայն ռեմիսիայի հասնել, նա պետք է գտնվի մշտական դինամիկ հսկողության տակ:

Ադելինա Հարությունյան,
«Արմենիա» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ