Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Բուժքույրական դասընթաց՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

ԵՊԲՀ. Բուժքույրական դասընթաց՝ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում

Այսօր Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը հյուրընկալել էր Անգլիայի միջազգային բժշկական կրթության համագործակցությանանդամներին՝ պրոֆեսոր-բուժքույրերին, որոնք դասախոսություններով հանդես եկան՝ կիսվելով իրենց գիտելիքներով և փորձով:

ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը նշեց, որ արդեն երրորդ տարին անընդմեջ կազմակերպվում են նման միջոցառումներ, որոնք մեծ հնարավորություն են ընձեռում ոչ միայն զարգացնել մասնագիտական գիտելիքները, այլև միջազգային փորձ ձեռք բերել:

Գեղանուշ Ստեփանյանի խոսքով՝ նպատակ կա համագործակցությունը շարունակելու և դասախոսությունները բացի Երևանից, հանրապետության ողջ մակարդակով անցկացնելու:

«Կլինիկայում քույրական գործընթացն առաջնային օղակում է գտնվում, ուրախ եմ նման համագործակցության և մասնագիտական դասապրոցեսի կազմակերպման համար» ,-նշեց նա:

Անգլիայի միջազգային բժշկական կրթության համագործակցության անդամները, ովքեր մասնագիտական տարբեր ծրագրերով շրջում են ամբողջ աշխարհով, դասախոսություն կարդացին թիմային աշխատանքի մասին՝ ներկայացնելով պալիատիվ, հետվիրահատական, նորածնային և այլ խնամքի նրբությունները` խոսելով նաև հիվանդի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի մասին:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ