Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

ՀՀ ԱՆ. Աշխատանքային հանդիպում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման շուրջ

Առողջապահության նախարարության նախաձեռնած բարեփոխումներն անցնում են գործնական իրագործման փուլ: Ասիական զարգացման բանկի տեխնիկական աջակցման ծրագրի շրջանակներում նախատեսվում է առողջապահության ռազմավարության մշակում 5 տարվա կտրվածքով՝ ընդգրկելով այնպիսի հիմնարար ուղղություններ, ինչպիսիք են առողջապահության ֆինանսավորումը, բուժօգնության որակը, առողջապահական տեղեկատվական համակարգերը, դեղորայքային քաղաքականությունը և առողջապահական ռեսուրսներն ու բժշկական կրթությունը:

Առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների շրջանակներում նախատեսվում է առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրում 2021 թվականից: Այդ նպատակի իրագործման համար ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», Ասիական զարգացման բանկի (ADB) առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագրի շրջանակներում, հաստատված մեթոդաբանության համաձայն, իրականացնում է բժշկական ծառայությունների նորմատիվային գների հաշվարկում, ներառյալ՝ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ստանդարտ ծախսերը: Ծախսերի գնահատումը պետք է իրականացվի միջազգային և Հայաստանում առկա լավագույն փորձի համադրման միջոցով:

Այս աշխատանքների ամփոփման, արդյունքների ներկայացման և հաստատման համար այսօր մեկնարկել է եռօրյա աշխատանքային հանդիպում-քննարկում, որին մասնակցող միջազգային խորհրդատուները ներկայացնելու են միջազգային լավագույն փորձը, գնահատելու առանձին ծառայությունների համար կազմված կլինիկական ստանդարտների օրինակները:

Հայաստանում համապարփակ բժշկական ապահովագրության ներդրման նպատակով կլինիկական ուղիների մշակման վերաբերյալ աշխատանքային հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը:

Նա կարևորել է առողջապահության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, վստահություն հայտնել, որ աշխատանքային քննարկումների արդյունքում առողջապահության նախարարության խորհրդատուները, բժշկական ասոցիացիաների ներկայացուցիչները կլրամշակեն և կհաստատեն գործող կլինիկական ուղեցույցներն ու սխեմաները, որոնք հետագայում հիմք կհանդիսանան ծառայությունների գների հաշվարկման համար:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ