Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ. oncology.am

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈՒԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտ. oncology.am

ՀՀ-ում վերջույթների պրոթեզավորումներն իրականացվում են դեռ 90-ականներից: Տվյալ ծառայության հիմնադիրներից է ուռուցքաբան-օրթոպեդ Սերգեյ Սեինյանը: ԽՍՀՄ եւ ԱՊՀ երկրների տարածքում առաջին անգամ մեգաէնդոպրոթեզի տեղադրումն իրականացվել է բժիշկ Սեինյանի կողմից: Թեեւ մինչ օրս Վ.Ա. ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվել ու իրականացվում են ուսի, արմունկի, կոնքազդրի, ծնկի պրոթեզավորումներ, սակայն տեղի բժիշկները պարտադիր են համարում պրակտիկ փորձի փոխանակումն արտերկրյա գործընկերների հետ: Այս անգամ Հայաստան են հրավիրվել գերմանական «Լինք» ընկերության օնկոօրթոպեդներ Յուռեք Նազարն ու Ռաֆաել Սկվարովսկին, ովքեր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ոսկրային ախտաբանության բաժանմունքի վարիչ Ալեքսանդր Սեինյանի հետ իրականացրեցին ութամյա աղջկա ծնկի պրոթեզավորում:

Մեզ հետ զրույցում Յուռեք Նազարը նշեց, որ վիրահատությունն, ինքնին, բավականին բարդ է. «Մենք այստեղ ենք, որպեսզի աջակցենք տեղի բժիշկներին կատարելու բարդագույն վիրահատությունը, քանի որ պրոթեզը կոնստրուկտորային տեսանկյունից բարդ է և պատվիրված է անհատական չափագրումներով: Լինելով «Լինք» ընկերության ներկայացուցիչ, մենք աջակցում ենք պրոթեզի հավաքման գործընթացին:

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈւԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտԲժիշկ Նազարն իր հիացմունքն է հայտնում տեղի բժիշկների կողմից գրանցած հաջողություններին. «Բժիշկներն ութամյա աղջնակի մոտ վերացրել են  օստիոգեն սարկոման, ինչը պարզապես հրաշալի արդյունք է: Եթե քիմիաթերապիան արդյունք չտար, որն իրականացվել է եւ՛ ուռուցքը վերացնելուց առաջ, եւ՛՝ հետո, ապա բժշկները ստիպված կլինեին ոտքը ենթարկել ամպուտացիայի: Ուռուցքի վերացումից հետո տեղի բժիշկները գործել են շատ գրագետ ու ճիշտ, նրանք հեռացրել են ծունկը եւ տեղադրել սփեյսեռ՝ արհեստական ժամանակավոր պրոթեզ, որն այժմ փոխարինվեց արծաթե պատվածքով տիտանային նոր պրոթեզով:

Փոքրիկ աղջնակի համար պատվիրված պրոթեզը բացառիկ է նրանով, որ պատրաստված է հենց վիրահատվողի կմախքի պարամետրերին համապատասխան: Նմանօրինակ պրոթեզներ բացառիկ ճշգրտությամբ ստանալու համար կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, ստեղծվում է նախագիծ, հետո միայն պատրաստվում: Բացառիկությունը կայանում է նրանում, որ պրոթեզը երեխայի աճի հետ կարելի է երկարացնել. տվյալ պարագայում 9 սմ երկարցնելու հնարավորություն կլինի: Տարիների ընթացքում, երբ անհրաժեշտություն լինի, նվազագույն ինվազիվ մեթոդով վիրահատություն կիրականացվի»:

Եվրոպացի գործընկերների հետ համատեղ ՈւԱԿ-ում կատարվել է բարդ վիրահատություն` 8-ամյա աղջնակի մոտԸստ բժշկի, տարիքով մարդկանց եւ երեխաների մոտ տվյալ վիրահատության տարբերությունը նրանում է, որ առաջին դեպքում անձի աճը կանգնած է, իսկ երեխաները ժամանակի ընթացքում հասակ են առնում, ու, այսպես թե այնպես, նվազագույն ինվազիվ մեթոդով միջամտություններն անխուսափելի են:
Ինչ վերաբերում է հետվիրահատական ու վերականգնողական փուլին, բժիշը նշեց.

«Մոտավորապես երկու շաբաթ հետո կսկսվի վերականգնողական փուլը, բուժական ֆիզկուլտուրան: Միգուցե այս պարագայում երեխայի մոտ բուժական ֆիզկուլտուրան տեւի մեկ տարի կամ ավելի, քանի որ երեխայի մոտ մոտավորապես երկու տարի է, ինչ մկանները պրակտիկորոն չեն գործել: Ինչ վերաբերում է քայլելուն, ապա դա հնարավոր կլինի վիրահատությունից երեք-չորս օր անց, իսկ երկու-երեք ամիս անց երեխան կարող է վերադառնալ իր նախկին կյանքին:

Պրոթեզավորումից հետո հիվանդին չի թույլատրվում կատարել լիարժեք ծանր աշխատանք, քանի որ պրոթեզի ժամկետը կրճատվում է, եւ կա հատուկ ռեժիմ, որով նա պետք է ապրի: Քանի որ տվյալ պարագայում հիվանդն ութամյա աղջիկ է, նա ֆիզիկական ծանր աշխատանք չի կատարելու, առավելագույնը՝ աշխուժություն, վազք եւ այլն: Ֆիզկուլտուրայով կարող է զբաղվել սահմանափակ ձեւաչափով»,-ասաց բժիշկը` հավելելով, որ  տեղադրված պրոթեզի ժամկետը կախված է գործածման մակարդակից. եթե հիվանդը կատարում է այն բոլոր հրարանգները, որոնք բժիշկն է տվել, ապա պրոթեզը կծառայի երկար:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը. oncology.am
Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է հակածխախոտային օրենքի ընդունումը. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը ողջունում է երկար սպասված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»...

Լուրեր
Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am
Օնկոգինեկոլոգների առօրյան․ հսկայական ուռուցքների հեռացում. oncology.am

Ստորև բերված լուսանկարներում պատկերված են արգանդի և ձվարանի ուռուցքներ, որոնք վերջերս հեռացրել են ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ոռուցքաբանության ազգային կենտրոնի Օնկոգինեկոլոգիայի բաժանմունքի բժիշկները...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am
Աջ ականջի սանացիոն վիրահատություն. Գայանե Սարգսյան. armeniamedicalcenter.am

2019թ. հուլիսին Արմենիա ՀԲԿ ՔԿԱ կլինիկա էր դիմել 71-ամյա տղամարդ՝ գանգատվելով  աջ ականջում ուժեղ ցավերից, հարականջային շրջանում` այտուցից, լսողության իջեցումից, գլխացավերից, թուլությունից, ջերմության բարձրացումից...

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ Լուրեր
Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com
Գիտաժողով-քննարկում՝ կորոնավիրուսի տարածման վերաբերյալ. erebunimed.com

Չինաստանում տարածված կորոնավիրուսի և  օդակաթիլային այլ վարակների կանխարգելման նպատակով  «Էրեբունի» ԲԿ-ում  վերջին ամսվա ընթացքում   չորրորդ գիտաժողովն է կազմակերպվել. նպատակը բուժաշխատողների իրազեկվածությունը...

Լուրեր
Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com
Բարդ վիրահատության արդյուքնում փրկվել է հղի կնոջ կյանքը. erebunimed.com

ԲԿ ծննդատուն  է դիմել  35 ամյա հղի՝ գանգատվելով որովայնի ստորին շրջանի սուր ցավերից եւ արյունահոսությունից: Հղին անմիջապես հոսպիտալացվել է,  կատարվել են  լաբորատոր-գործիքային  անհրաժեշտ բոլոր հետազոտությունները...

ԼՈՒՐԵՐ: Մանկաբարձություն և ուրոգինեկոլոգիա Լուրեր
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ   սրտաբանները արտասահմանցի գործընկերների հետ իրականացրել են բացառիկ միջամտություն՝ սրտի աորտալ փականի ներանոթային պրոթեզավորում: 50-ամյա տղամարդու սրտի աորտալ փականի պրոթեզավորումը կատարվել է...

ԼՈՒՐԵՐ: Սիրտ-անոթային համակարգ Լուրեր
ԼՂՀ ԱՆ. Ծառայությունը որպես կարևորագույններից
ԼՂՀ ԱՆ. Ծառայությունը որպես կարևորագույններից

2019 թվականին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 511 քաղաքացի, որոնցից 358-ը ենթարկվել է  սրտի կորոնար անոթների անգիոգրաֆիկ հետազոտության...

Լուրեր
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com
Էպիլեպսիայի վիրահատական բուժում. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում արդեն իրականացվում է էպիլեպսիայով հիվանդների վիրահատություններ, որոնց ժամանակ որևէ դեպք նման չէ նախորդին: Վիրահատության իմաստն այն է, որ հարկ է հեռացնել էպիլեպսիայի համար պատասխանատու օջախը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am
Tumor Board` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ-ն հավատարիմ է մնում ժամանակակից ուռուցքաբանության պահանջներին և ուռուցքային ախտաբանությամբ պացիենտների բուժման մարտավարութունն ընտրվում է տարբեր նեղ մասնագետների համատեղ խորհրդակցության արդյունքում...

Լուրեր
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը
Ինչպե՞ս ոչնչացնել գլխուղեղի ուռուցքը

Նոր մեթոդի էությունը կայանում է նրանում, որ շատ փոքր չափի ռադիոակտիվ մասնիկեր ասեղի օգնությամբ տեղադրվում են ուռուցքի մեջ և ժամանակի ընթացքում ճառագայթում և այրում են ուռուցքը։ Ընդամենը կարճատև միջամտություն և հիվանդը...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն Լուրեր
ԵՊԲՀ-ն կհյուրընկալի Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալի դափնեկիր Հայրազատ Ղազարյանին
ԵՊԲՀ-ն կհյուրընկալի Նորվեգիայի թագավորական ոսկե մեդալի դափնեկիր Հայրազատ Ղազարյանին

Ուրախ ենք տեղեկացնել, որ Երևանի պետական բժշկական համալսարանի 100-ամյա հոբելյանի առթիվ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը կայանալիք խոշոր միջազգային համագումարը հյուրընկալելու է Նորվեգիայի Օստֆոլդ հիվանդանոցի...

Լուրեր
Գագիկ Բազիկյանը արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի. oncology.am
Գագիկ Բազիկյանը արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի. oncology.am

ՀՀ ԱՆ Վ․Ա․Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, օնկոգինեկոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը 2019թ․ արժանացել է...

Լուրեր
Հանրապետությունում ամենաշատ երեխաները ծնվում են «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com
Հանրապետությունում ամենաշատ երեխաները ծնվում են «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

2019  թվականի ընթացքում հանրապետությունում ամենաշատ երեխաները ծնվել են «Էրեբունի» ԲԿ ծննդատանը՝  4810 ծնունդ՝ անցյալ տարվա համեմատ 365-ով ավելի: Առաջատարի թվերը պահպանվում են նաեւ այս տարի...

Լուրեր
Ինսուլտի բուժման ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստացել 345 հիվանդ. erebunimed.com
Ինսուլտի բուժման ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստացել 345 հիվանդ. erebunimed.com

Արդեն մեկ տարի է, ինչ հանրապետությունում գործում է սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագիրը: 2019 թ. փետրվարի մեկից այս ծրագրով «Էրեբունի» ԲԿ-ում բուժօգնություն է ստացել 345 հիվանդ: Հարկ է նկատել, որ պետական պատվերով, լիովին անվճար...

Լուրեր
«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ապահովագրական ծառայությունն առաջատարներից է ամբողջ Հայաստանում: Ապահովագրությամբ բուժօգնություն ստացողների թիվն ավելանում է ամեն ամիս եւ ունի մի շարք պատճառներ՝ մասնագիտական բարձր որակ,  նորագույն սարքավորումներ...

Լուրեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ