ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ. 95-ամյա ֆարմակոլոգիայի ամբիոնում նորանոր ծրագրեր են կյանքի կոչվում
ԵՊԲՀ 100-ամյակին ընդառաջ շարունակում ենք ներկայացնել հոբելյար ամբիոնները, որոնք իրենց գործունեությունը սկսել են դեռևս Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ 1924 թվականից։ Այս տարին հոբելյանական է նաև ֆարմակոլոգիայի ամբիոնի համար։
Այս առիթով զրույցել ենք ամբիոնի նախկին վարիչ, պրոֆեսոր Վիլեն Հակոբյանի և ամբիոնի ներկայիս վարիչ, պրոֆեսոր Մարինե Բալասանյանի հետ, ովքեր խոսեցին ամբիոնի գործունեության, ինչպես նաև հեռանկարների մասին։
Պատմական ակնարկ
Ամբիոնը, որն այժմ կրում է ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի անունը, հիմնադրվել է 1924 թվականին Տարտուի համալսարանի բժշկական ֆակուլտետի քիմիա-դեղագործական բաժնի շրջանավարտ Գրիգոր Մեդնիկյանի կողմից: Այնուհետև՝ ավելի քան կես դար ամբիոնը ղեկավարել է ականավոր դեղաբան, ՀՀ ԳԱ ակադեմիկոս Սիմոն Միրզոյանը, որի ջանքերով հիմնադրվեց հայկական նորօրյա դեղաբանական դպրոցը: 1971-78 թթ. ՀՀ ԱՆ գիտաբժշկական խորհրդի նախագահ, ակադեմիկոս Սիմոն Միրզոյանի ջանքերով ստեղծված դպրոցը տվեց իր անվանի մասնագետները, ովքեր հետագայում ղեկավարեցին ամբիոնը և ունեցան մեծ ներդրում երկրում առողջապահական համակարգի զարգացման գործում:
Ամբիոնի ղեկավարման տարիներին ՀՀ ԳԱ ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանն առաջինը ներդրեց համակարգչային ուսուցման ծրագիր:
Է. Գաբրիելյանի և աշխատակիցների հետազոտությունների արդյունքները բազմիցս ներկայացվել են միջազգային գիտաժողովներում:
1994 թվականից ամբիոնը ղեկավարել է ՀՀ ԳԱ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը: Նրանից հետո Ռուբեն Բեկյանը, Արմեն Մանուկյանը, իսկ 2011 թվականից մինչ օրս Մարինե Բալասանյանը:
Վիլեն Հակոբյան - Ֆարմակոլոգիայի ամբիոնը 95 տարվա ընթացքում եղել է համալսարանի առաջավոր ամբիոններից, թե՛ գիտական, թե՛ կրթական ոլորտում: Մեր ամբիոնն առաջինն էր, որտեղ էմիլ Գաբրիելյանի ղեկավարությամբ ներդրվեց ուսուցման այն ժամանակի համար նորագույն համակարգչային տեխնոլոգիաներ : Կրթության կարևոր սկզբունքներից եմ համարում խիստ օբյեկտիվ վերաբերմունքը ուսանողի գիտելիքի նկատմամբ: 13 տարի է արդեն ամբիոնի վարիչ չեմ , բայց այդ օբյեկտիվությունն ու պահանջկոտությունը շարունակվում է պահպանվել, ինչը չափազանց կարևոր է:
Անդրադառնալով ամբիոնի պատմությանը՝ չեմ կարող չնշել իմ ուսուցչի՝ Սիմոն Հակոբի Միրզոյանի անունը, ով անմնացորդ նվիրված էր գիտությանը և կրթությանը: Ավելի քան 50 տարի ղեկավարելով այս ամբիոնը՝ նա դաստիարակել է ֆարմակալոգների բավականաչափ մեծ սերունդ: Նրա մեծ լուման դեղագետների դպրոցի ստեղծումն է, հանրապետության բոլոր ճանաչված դեղագետները նրա ստեղծած դպրոցի սաներն են: Նա բացառիկ անձնավորությունն էր, ամբողջ Խորհրդային Միությամբ ճանաչված մեծ գիտնական, ով հրաժարվելով իրեն առաջարկված բազմաթիվ պաշտոններից նվիրվել էր գիտության զարգացմանը: Հետևելով նրա ներդրած ավանդույթներին և աշխատանքի հանդեպ բարձր պատասխանատվության սկզբունքներին, նրա սաները մինչ այսօր ստեղծում են բոլոր հնարավոր պայմանները երիտասարդ կադրերի զարգացման և առաջընթացի համար:
Մարինե Բալասանյան- Ամբիոնի ներկա գործունեությունը լիովին հիմնված է այն ավանդույթների վրա, որոնք տարիների ընթացքում ձևավորվել են թե՛ գիտական, թե՛ կրթական ոլորտում: Մեր ամբիոնն ունի գիտական շատ հզոր դպրոց, պատրաստել է երեք ակադեմիկոս և ավանդաբար ամբիոնի գիտական ուղղվածությունը նվիրված է եղել ուղեղի արյան շրջանառության խանգարումների դեղաբանական շտկումը: Մենք շարունակում ենք այդ ուղղությունը և ներկայումս ուսումնասիրում ենք ուղեղի լոկալ իշեմիկ խանգարումների դեղաբանական շտկման նոր ուղղություններ:
Վերջին տարիների ընթացքում ամբիոնի կողմից իրականացվել են բավական արդյունավետ գիտական հետազոտություններ, որոնց արդյունքները հրապարակվել են ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա պարբերականներում: Ամբիոնի աշխատակիցները և հատկապես երիտասարդները ելույթներ են ունեցել միջազգային շատ կոնֆերանսներում, ֆորումներում, որտեղ մեր ներկայացրած աշխատանքները ճանաչվել են լավագույնների շարքում: Ամբիոնում շատ է կարևորվում արդեն մշակված և վալիդացված մեթոդների տիրապետումը, ինչպես նաև երիտասարդների կողմից նոր փորձարարական մեթոդների ներդրումը:
Ֆարմակոլոգիայի ամբիոնի ավանդական միջազգային կապերն այլ երկրների համալսարանների և գիտահետազոտական ինստիտուտների հետ այսօր բավական ընդլայնվել են: Մենք համագործակցում ենք ՌԴ ֆարմակալոգիայի ինստիտուտի, Իտալիայի Կամիրինոյի, Ամերիկայի Օհայոյի և Տեխասի համալսարանների հետ: Ամբիոնում դասախոսություններով հանդես են եկել հրավիրված մի շարք մասնագետներ, ինչպես նաև ամբիոնի աշխատակիցները դասախոսություններ են կարդացել Սանտյագոյի, Սալոնիկի և այլ համալսարաններում:
Ամբիոնի կրթական գործունեությունը ուղղված է ժամանակակից դասավանդման մեթոդների ներդրմանը: Ամբիոնում արդեն երկու տարի է ինչ հաջողությամբ ներդրվել է գիտելիքի գնահատման բազմաբաղադրիչ համակարգը, որը նպաստել է թե՛ առաջադիմության բարձրացմանը, թե՛ ուսանողների մասնագիտական մտածելակերպի ճիշտ ձևավորմանը, թե՛ գիտական ճաշակի զարգացմանը:
Ամբիոնում շատ մեծ տեղ է տրվում այսօր մեր համալսարանում թափ առած բարձրագույն կրթության որակի սկզբունքների մշակման հնարավոր մասնակցությանը և այդ սկզբունքների ներդրմանը: Եվրոպական տեմպուս ծրագրի շրջանակներում ամբիոնը մշակել և ներկայացրել է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի /ասպիրանտուրայի/ ֆարմակոլոգիա մասնագիտական պիլոտային ծրագիրը:
Ամբիոնում այժմ ունենք երկու պրոֆեսոր, յոթ դոցենտ, երկու ավագ դասախոս և վեց դասախոս, այսինքն՝ ամբիոնում առկա են երեք տարբեր սերունդների դասախոսներ ՝ մեծ, միջին և երիտասարդ: Ավագ ընկերները մեր հպարտությունն են, միջին տարիքի ընկերները՝ պոտենցյալ ուժը, իսկ երիտասարդները մեր ապագան են և շատ մեծ ուրախությամբ կարող եմ նշել, որ նրանք ձգտում են պահպանել ամբիոնի ավանդույթներն ու մշակույթը, որը տարիների ընթացքում ստեղծել են մեր ուսուցիչները:
08.04.2019 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ