Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Մշակվել է Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ

ՀՀ ԱՆ. Մշակվել է Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ

Առողջապահության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» և ՀՀ ԱՆ «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» համատեղ աշխատանքի արդյունքում ներդրվել և առաջիկայում կգործի միասնական էլեկտրոնային՝ Դեղերի և բժշկական նշանակության ապրանքների միասնական լոգիստիկ կառավարման տեղեկատվական համակարգ (ԴԼԿՏՀ)՝ պետության կողմից կենտրոնացված գնումներով ձեռք բերվող բոլոր դեղերի:

Համակարգի նպատակն է պետության կողմից տրամադրվող դեղերի, այդ թվում հումանիտար ճանապարհով ստացված, ու բժշկական նշանակության ապրանքների ավելի օպտիմալ, նպատակային և արագ տրամադրումը Հայաստանի բոլոր բուժհաստատություններին:

Էլեկտրոնային այս համակարգը մշակվել է «Առողջապահական և սոցիալական ծառայությունների արդյունավետության բարելավման շուրջ ԱՄՆ կառավարության և ՀՀ կառավարության միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում Հայաստանում տուբերկուլյոզի դեմ պայքարի, մոր և մանկան առողջության, և ընտանիքի պլանավորման/վերարտադրողական առողջության բարելավման ծրագրով նախատեսված Թափանցիկության և հաշվետվողականության բարելավում հանրային ծառայությունների տրամադրման համակարգում, ներառյալ ծառայությունների և ապրանքի գնումն ու բաշխումը» նպատակի իրականացման համար։

Ծրագիրը հնարավորություն կտա հեշտ և արագ տրամադրել անհրաժեշտ դեղերը, բարելավելով նաև վերահսկողությունը, ինչը կապահովի ողջ գործընթացի մաքսիմալ թափանցիկությունը:

Համակարգի միջոցով Հայաստանի բոլոր բժշկական կազմակերպությունները ցանկացած պահի կարող են ներկայացնել անհրաժեշտ դեղերի և ԲՆԱ-ների պահանջագիր և սեղմ ժամկետում` ուսումնասիրությունից հետո ապահովել պահաջագրի բավարարումը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ