ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. Մարդասիրությունը կենսակերպ է
Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը մարտի 28-ին ընդունել է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանին: Հիմնադրամը ստեղծվել է Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող երեխաների կյանքի փրկության և բուժման համար:
Հանդիպման ժամանակ Սևակ Ավագյանը ներկայացրել է, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամի նպատակն է հայ հիվանդների համար ոսկրածուծի համապատասխան դոնորներ գտնելը և փոխպատվաստման առավել արդյունավետություն ապահովելը լեյկեմիայով ու արյան այլ հիվանդություններով տառապող հիվանդների համար: Հիմնադրամի հիմնական ծրագրերից մեկն է ավելացնել կամավոր դոնորների թիվը, դրանով մեծացնելով հիվանդների հետ համընկումների հավանականությունը:
Արայիկ Բաղրյանը ողջունելով հիմնադրամի կողմից իրականացվող նման ոգևորիչ ծրագիրը, ընգծել է Արցախում «արյան բանկ» ունենալու գաղափարը:
Նախարարը կարևորելով ծրագրի իրագործումը, նշել է, որ հայերն ունեն յուրահատուկ գենետիկական հատկանիշներ, որի պատճառով հնարավոր չէ գործող ոսկրածուծի ռեեստրներում գտնել համապատասխան դոնորներ: Արցախում կա 65 դոնոր, որոնք մշտական պատրաստակամ եմ անհրաժեշտության դեպքում արյուն հանձնել ազգաբնակչությանը:
Նախարար Բաղրյանը հավելել է, որ ծրագրի իմաստը կայանում է նրանում, որ հնարավոր է ցանկացած անձ դոնորական արյունով աշխարհի հեռավոր անկյունում ապրող մեկ հայի կյանք փրկի:
Արցախի առողջապահության նախարարության գերակայության տակ գտնվող հաստատություններում, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետ համատեղ, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի կողմից մարտի 27-28-ը իրականցվել են շուրջ 350 կամավոր դոնորագրումներ:
Նշենք, որ դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում, համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել թեկուզ մեկ կյանք: Դոնոր կարող են դառնալ 18-50 տարեկան այն անձինք, ովքեր պետք է լրացնեն հարցաթերթիկ, կամավորության սկզբունքով հանձնեն 3մլ արյուն: Յուրաքանչյուր ոք պետք է պատրաստակամ լինի արյան քաղցկեղով հիվանդին օգնելու, և նրա կյանքը փրկելու համար:
28.03.2019 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ