Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Համագործակցության հուշագիր` ուղղված շարունակական մասնագիտական զարգացմանը

ՀՀ ԱՆ. Համագործակցության հուշագիր` ուղղված շարունակական մասնագիտական զարգացմանը

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտը», «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը», Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը և «Իզմիրլյան», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Շենգավիթ» բժշկական կենտրոնները ստորագրել են համագործակցության հուշագիր։
 
Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա կարևորել է բժշկական կենտրոնների և գիտական ինստիուտների համագործակցությունը, ինչպես նաև հույս հայտնել, որ գործընթացը կնպաստի բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը:
 
Համագործակցության հուշագիրը նպատակ ունի խթանելու հետբուհական, լրացուցիչ և մասնագիտական զարգացման ծրագրերի իրականացմանը, գիտական ու հետազոտական միջոցառումների կազմակերպմանը և որակյալ բժիշկ-մասնագետների պատրաստմանը:
 
Բժշկական փորձն ուսումնական գործընթացում ներգրավելու նպատակով կողմերը համագործակցելու են մասնագիտական զարգացման ոլորտներում՝ որոշակի ուղղություններով և ընդունված չափորոշիչներով:
 
Վերջիններս նաև իրենց լիազորությունների և հուշագրի շրջանակներում կկազմակերպեն ուսումնական գործընթաց՝ ներդնելով աշխատանքային ռեսուրսներ, մասնագիտական գիտելիքներ, ունակություններ, հմտություններ և այլ անհրաժեշտ միջոցներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ