Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Մագնիսառեզոնանսային շերտագրիչի կարևորությունը

ԼՂՀ ԱՆ. Մագնիսառեզոնանսային շերտագրիչի կարևորությունը

Արդեն 3 ամիս է Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում գործում է գերժամանակակից մագնիսառեզոնանսային շերտագրիչը:


Այն աշխարհահռչակ «General Electric» ընկերության Signa Creator, 1,5 տեսլա հզորությամբ, նոր սերնդի բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված սարքավորում է, որը հնարավորություն է տալիս ստանալ պատկերների կատարյալ որակ և իրականացնել ճշգրիտ ախտորոշում:


Մագնիսառեզոնանսային շերտագրիչը անվնաս է և չունի ռենտգեն ճառագայթային բեռնվածություն, հետազոտման համար օգտագործվում են իմպուլսներ, որոնք թույլ են տալիս հետազոտությունը դարձնել թիրախային՝ կոնկրետ նշված հատվածով և մաքսիմալ ինֆորմատիվ:
Signa Creator մագնիսառեզոնանսային շերտագրիչը անփոխարինելի է գլխուղեղի, ողնուղեղի, փափուկ հյուսվածքների, որովայնի, փոքր կոնքի օրգանների և հոդերի ուսումնասիրման ժամանակ:


Ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, սահմանվել է հետազոտության արժեքը առանց կոնտրաստ նյութի 50 000 դրամ՝ մեկ հատվածի համար, կոնտրաստ նյութով 75 000 դրամ, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 000 դրամ, ընդ որում հետազոտությունը իրականացվում է պլանային կարգով՝ բոլոր ԱՀ քաղաքացիներին անկախ սոցիալական պատկանելությունից համավճարի սկզբունքով, գործող գնացուցակի 50% քաղաքացու կողմից վճարովի և 50% պետական պատվեր հարաբերակցությամբ։


2018 թվականի դեկտեմբերից առ այսօր մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի միջոցով 137 անձի կատարվել է 152 հետազոտություն:


Մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդրումը կարևորագույն քայլ է ԱՀ առողջապահության ոլորտում, որը ի թիվս վերջին նորամուծությունների համարվում է համակարգի ձեռքբերումներից մեկը: Այն հնարավորություն կտա կատարել հետազոտություններ, որոնք նախկինում հասանելի չէին Արցախի Հանրապետությունում:

 

Մագնիսառեզոնանսային շերտագրիչի կարևորությունը

 

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ