ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի կողմից կազմակերպված զեկույց -քննարկումները. izmirlianmedicalcenter.com
Այսօր «Իզմիրլյան» ԲԿ-ում տեղի ունեցավ ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանի և «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր բուժքույր Լիաննա Շահինյանի կողմից կազմակերպված զեկույց -քննարկումները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը և «Իզմիրլյան» ԲԿ գլխավոր բուժքույր Լիաննա Շահինյանը։
Հրավիրված էին զեկուցման ՀՀ Լյարդաբանների ասոցիացիայի նախագահ, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Միջազգային լյարդաբանական ասոցացիայի գործադիր խորհրդի անդամ Հասմիկ Ղազինյանը, ինչպես նաև նույն հիվանդանոցի գլխավոր բուժքույր Ռոզա Պոդոսյանը։
Թեման վիրուսային հեպատիտներին վերաբերող հրատապ հարցերն էին. ներկայացվեցին համաշխարհային ցուցանիշները և միջազգային փորձը։
Վաստակաշատ մասնագետը կիսվեց իր բոլոր ուսումնասիրություններով, բայց, միաժամանակ, կարևորեց աշխատանքում ներդրվող աշխատասիրությունն ու ոգին։
Հաջորդ զեկույցով հանդես եկավ՝ «Նորք» ինֆեկցիոնի գլխավոր բուժքույր Ռոզա Պոդոսյանը` ներկայացնելով բուժքույրական աշխատանքի վարման ժամանակակից մեթոդները, էթիկայի կանոնները և մասնագիտական որոշ հարցերին վերաբերող հարցեր։
Հանդիպման իրականացման առաջարկը եղել է «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի կողմից` հաշվի առնելով ժամանակի տեմպը, մեծաքանակ հիվանդների հոսքը և նրանց վարման խնամքի առանձնահատկությունները: Նա շեշտեց բուժհաստատության բուժքույրերի համար նմանատիպ պրոֆեսիոնալ զեկույց-քննարկումների պարբերաբար կազմակերպելու անհարժեշտությունը։
Հանդիպման վերջում եղան ակտիվ հարց ու պատասխաններ: «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի անունից երեք հյուրերին հանձնվեցին ծաղկեփնջեր և ձեռք բերվեց հստակ պայմանավորվածություն` առավել հաճախ դարձնել նմանատիպ հանդիպումներ։
20.02.2019 Կարդացեք նաև
12.07.2025
Fatal error: Uncaught Error: Call to a member function bind_param() on bool in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code:1 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230): eval() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(727): TableManager->querySelectField() #2 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(747): TableManager->doSelect() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3669): TableManager->doSelectOne() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1230) : eval()'d code on line 1















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
