Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Մեկնարկել է էլեկտրոնային առողջապահական համակարգը

ԼՂՀ ԱՆ. Մեկնարկել է էլեկտրոնային առողջապահական համակարգը

Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի պոլիկլինիկական բաժանմունքում ներ է դրվել էլեկտրոնային առողջապահական համակարգ:


էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման համար պոլիկլինիկական բաժանմունքի ընդունարանը և բժիշկների կաբինետները լրիվությամբ հագեցվել են համապատասխան համակարգիչներով, որը գործում է հատուկ ծրագրով: Ընդունարանում տեղադրվել է տերմինալ, որը հսկվում է 8 համակարգիչների կողմից: Ծրագիրն օնլայն է. բժիշկներն իրենց կաբինետներից կարողանում են պատկերացում կազմել, թե ինչքան մարդ կա ընդունարանում և սպասող հիվանդը նույնպես կարողանում է իմանալ, թե տվյալ պահին բժշկին քանի մարդ է սպասում:


Մեկնարկել է էլեկտրոնային առողջապահական համակարգըԷլեկտրոնային առողջապահական eHealth համակարգի ներդրման գործընթացը, որը սկսվել է 2018 թվականի վերջին, հնարավորություն կտա մեկ միասնական հարթակում ունենալ բնակչությանը մատուցված ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը: Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրումը թույլ կտա ավտոմատացնել բժշկական հաստատությունների՝ սպասարկող և բժշկական անձնակազմի գործավարությունը, նվազեցնել առկա փաստաթղթաշրջանառությունը:


Առողջապահության համակարգում ամբողջական էլեկտրոնային առողջապահական ծրագրի ներդրման ավարտից հետո Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան նաև հեռախոսակապի միջոցով պոլիկլինիկաներում հերթագրվել համապատասխան բժիշկների մոտ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ