Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

ՀՀ ԱՆ. Տարեվերջյան հանդիպումներ ոլորտային մասնագետների հետ

Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում Երևան քաղաքի վերակենդանացման ծառայություններ մատուցող թվով 11 բժշկական կազմակերպությունների պատասխանատուների և Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենի մասնակցությամբ՝ վերակենդանացման ծառայության դերի և բնակչությանը մատուցվող  բժշկական օգնության և սպասարկման գործընթացում վերջինիս նշանակության վերաբերյալ:
 
Շտապ բժշկական օգնության և վերակենդանացման ծառայությունների առջև դրված խնդիրները կատարելու կապակցությամբ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը շնորհակալություն է հայտնել ոլորտի պատասխանատուներին: Նա նշել է, որ հատկապես Ամանորի տոների օրերին քաղաքացիների անհետաձգելի բժշկական օգնությունը և սպասարկումը պատշաճ ու ժամանակին կազմակերպելու նպատակով բաժանմունքներն անհրաժեշտ է հզորացնել լրացուցիչ մահճակալներով և պայմաններով: Միաժամանակ, կարևորվել է բժշկական կազմակերպությունների միջև, ինչպես նաև վերջինների և շտապ բժշկական օգնության ծառայության համագործակցության ուժեղացումը:
 
Առողջապահության նախարարության ներկայացուցիչները  պատրաստակամություն են հայտնել հետամուտ լինել ոլորտի պատասխանատուների կողմից ներկայացված վերակենդանացման ծառայությանն առնչվող խնդիրների համապարփակ քննարկմանը և լուծումներ գտնելուն:
 
Այնուհետև, առողջապահության նախարարության պատասխանատուները հանդիպել են Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաների ուռուցքաբանների հետ: Խիստ կարևորելով ուռուցքաբանական ծառայության բարեփոխումների, մասնավորապես արտահիվանդանոցային ուռուցքաբանական ծառայության գործառույթների վերափոխման և բարելավման անհրաժեշտությունը, ոլորտի պատասխանատուներին է ներկայացվել ուռուցքաբանական ծառայության բարելավման հիմնական ուղղությունները և քայլերը, որոնց շուրջ ծավալվել է քննարկում: Պոլիկլինիկաների ուռուցքաբանները բարձրաձայնել են իրենց հուզող խնդիրները և հարցերը` առաջարկելով, որ նման աշխատանքային հանդիպումները լինեն պարբերաբար և շարունակական: Մասնակիցներին տեղեկացվել է, որ ուռուցքաբանական ծառայությունը կանոնակարգող մշակվելիք փաստաթղթերը առաջիկայում կներկայացվեն ոլորտի մասնագետների քննարկմանը:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ