Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Մարզային բժշկական կազմակերպությունները կհամալրվեն մասնագետներով

ՀՀ ԱՆ. Մարզային բժշկական կազմակերպությունները կհամալրվեն մասնագետներով

Առողջապահության նախարարության և «Առողջ Հայաստան» սոցիալական-զարգացման հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է կնքվել, ինչը միտված է երիտասարդ մասնագետներին առողջապահության ոլորտ ներգրավելուն:

Հիմնադրամի գլխավոր տնօրեն Գայանե Ոսկանյանը նշել է, որ նպատակը Հայաստանի մարզերում բարձրակարգ, երիտասարդ մասնագետների ներուժի արդյունավետ օգտագործումն է` համատեղելով պետության ու հասարակական կազմակերպությունների ջանքերը:

Կարևորելով Հայաստանի մարզային բնակչության համար որակյալ առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության բարձրացման անհրաժեշտությունը և կուտակված միջազգային փորձն այդ ուղղությամբ կիրառելը` առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ պետությունը պետք է նպաստի համակարգը երիտասարդ, բանիմաց, նորարարական տեխնոլոգիաներին ծանոթ մասնագետներով համալրելուն, ովքեր հնարավորություն կստանան գիտելիքները և մասնագիտական կարողությունները լիարժեք կիրառելու` ի նպաստ հայրենիքի: Ստեղծել նոր նախադրյալներ՝ առողջապահության ոլորտում շարունակական բարեփոխումների իրականացման համար:

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են համագործակցել բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի թափուր հաստիքները համալրելու ուղղությամբ` գյուղական համայնքներում երիտասարդ մասնագետներին երկու տարի ժամկետով թափուր հաստիքներում ներգրավելով, կազմակերպելով նաև երիտասարդ մասնագետների վերապատրաստման դասընթացներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ