Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետները կհամագործակցեն հայ մասնագետների հետ

ՀՀ ԱՆ. Գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների մասնագետները կհամագործակցեն հայ մասնագետների հետ

Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող գերմանական հանրահայտ ATOS կլինիկաների Մյունխենի, Հայդելբերգի, Քյոլնի մասնաճյուղերի վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետների խմբին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական փորձի փոխանակման, համագործակցության հնարավոր ուղղությունների հեռանկարները: Անահիտ Ավանեսյանն ընդգծել է հայկական կողմի մեծ հետաքրքությունն առողջապահության ոլորտում երկկողմ կապերի սերտացման, Գերմանիայում օրթոպեդիայի ոլորտում կիրառվող նորարարություններին ծանոթանալու և Հայաստանում դրանք կիրառելու հնարավորությունների առումով:

Պատվիրակության` Հայաստան առաջին այցի նպատակն է ծանոթանալ հայաստանյան առողջապահական ոլորտին, հայ գործընկերների հետ մասնագիտական կապեր հաստատել, փորձի փոխանակման ու մասնագիտական խնդիրներ քննարկել, ինչպես նաև համագործակցություն հաստատել հայ բժիշկների և հայաստանյան բուժհաստատությունների, մարզական ասոցիացիաների և այլ կառույցների միջև:

Գերմանական կողմի ներկայացուցիչներն իրենց հերթին հետաքրքրվել են գործակցության հնարավոր ուղղություններով ու ընդգծել, որ անգամ Հայաստանի նման փոքր երկրի հետ տեսնում են նոր համատեղ նախաձեռնությունների հեռանկարներ:

Ժամանող հյուրերի թվում են Մյունխենի կլինիկայի գլխավոր տնօրեն Սաբինա Հեքմանը, Հայդելբերգի կլինիկայի բժշկական ծառայության փոխտնօրեն, ուսային և արմնկային հոդերի, վնասվածքաբանական վիրաբուժության և սպորտային բժշկության մասնագետ դոկտոր Սվեն Լիխտենբերգը, գերմանական հիվանդանոցային կոնցեռնների միջազգային հարցերով խորհրդատու, փորձագետ Անաիդ Յանսենը, Քյոլնի ATOS կլինիկայի արթրոսկոպիայի, ուսի, ձեռքի վիրահատությունների և սպորտային վնասվածքաբանության գլխավոր բժիշկ դոկտոր Դիրկ Տենները, Մյունխենի ATOS կլինիկայի գլխավոր վիրաբույժ, վիրաբույժ-օրթոպեդ, էդրոպրոտետիկ վիրաբուժության կենտրոնի տնօրեն դոկտոր Ռայմունդ Ֆյոլկերը, բժշկական ռազմավարության և հիվանդանոցային ֆինանսավորման հարցերով ATOS կլինիկայի տնօրենի խորհրդական Նաիրա Նակեն:

Հայաստանյան այցի շրջանակներում նախատեսված են մասնագետների այցերը Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում, «Wigmore» բժշկական կենտրոնում, «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ում, որտեղ ATOS կլինիկայի բժիշկները երեխաների առողջական խնդիրների հետ կապված խորհրդատվություն կիրականացնեն և դեղորայք կնվիրաբերեն: Հանդիպում է նախատեսված «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչների հետ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ