Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

ՀՀ ԱՆ. Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ. ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները: Երկուստեք ընդգծվել է հարաբերություններն առավել ամուր հիմքերի վրա դնելու, համատեղ նոր քայլեր իրականացնելու նպատակադրումը: «Կանենք առավելագույնը ընդհանուր ծրագրերի ուղղությամբ»,-ընդգծել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ հայ-ճապոնական համագործակցությունը և ջերմ բարեկամությունը մշտապես արտահայտվել է նաև առողջապահության ոլորտում: Ճապոնական կողմը նախկինում դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում հայաստանյան մի շարք բուժհաստատությունների անհատույց հատկացրել է նորագույն սարքավորումներ: Զգալի աջակցություն է ցուցաբերվել առողջապահության ոլորտում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների:

Դեսպանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել բուժհաստատությունների արդիականացման հետագա հնարավորություններին, մասնագիտական փորձի եւ բարեփոխումների քաղաքականության մասով խորհրդատվության փոխանակմանն առնչվող հարցերի:

Հայաստանում ներկայացված են առողջապահական սարքավորումներ արտադրող ճապոնական մի շարք առաջատար ընկերություններ: Շեշտվել է, որ փորձ կարվի այդ ընկերությունների հետ գործակցության նոր եզրեր գտնել:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ