Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԵՊԲՀ. Քննարկվել են համագործակցության հնարավորությունները

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն այսօր ընդունել է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) ներկայացուցիչ Արմեն Մինասյանին, Լոս-Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) միջազգային կապերի բաժնի ղեկավար Մայքլ Բորկին և նույն համալսարանի պրոֆեսոր, մանկական վիրաբույժ Շանթ Շեխերդիմյանին: Հյուրերի հետ բուհի ղեկավարը քննարկել է համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես կողմերն անդրադարձել են Հայաստանում առողջապահության և բժշկական կրթության զարգացման ոլորտում առկա համատեղ ծրագրերի իրականացման հնարավարություններին:

Ռեկտորը մեծապես կարևորել է երկու կառույցի աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն հայտնել:

Հանդիպումից անմիջապես հետո, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարթա Սիմոնյանի ուղեկցությամբ հյուրերն այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացել կենտրոնի ստեղծման պատմությանը և հնարավորություններին, ինչպես նաև զրուցել այստեղ բուժում ստացող տղաների հետ:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ