Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ

ՀՀ ԱՆ. ԱԶԲ-ն հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ

Ասիական զարգացման բանկը հետաքրքրված է հայաստանյան առողջապահական համակարգում նախագծերի ֆինանսավորմամբ, ինչի շուրջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկում է ունեցել ՀՀ-ում Ասիական զարգացման բանկի գրասենյակի ղեկավար Շեյն Ռոզենթալը: Վերջինս հետաքրքրվել է ՀՀ ԱՆ առաջնահերթություններով` հնարավոր գործակցության եզրեր գտնելու նպատակով:

Ներկա պահին ԱԶԲ-ն ՀՀ առողջապահության ոլորտում ծրագրեր չի իրականացնում, սակայն պատրաստակամ է ֆինանսավորում տրամադրել ենթակառուցվածքների զարգացման, մարդկային ներուժի հզորացման, պետություն-մասնավոր համագործակցությամբ իրականացվող ծրագրերին:

Միջազգային ֆինանսական կազմակերպության ներկայացուցիչները հանդիպման ընթացքում ներկայացրել են առաջարկներ` տրամադրելու խորհրդատվություն, ներդնելու վարկային կամ դրամաշնորհային միջոցներ` միջազգային չափանիշերին և կառավարման սկզբունքներին համապատասխանող բուժհաստատություններ ունենալու Հայաստանի ծրագրերին աջակցելու նպատակով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ