Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրերին նոր թափ կհաղորդվի

ՀՀ ԱՆ. «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրերին նոր թափ կհաղորդվի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպության ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանի հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության ծրագրերն ու նոր ռազմավարությունը:

«Վորլդ Վիժն Հայաստան»-ի և առողջապահության նախարարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվում են մոր և մանկան առողջության, առողջության առաջնային պահպանմանն ուղղված ծրագրեր: Ուստի, հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցությունը սերտացնելու և ծրագրի ընթացքն առավել արդյունավետ դարձնելու հարցեր: 

Կազմակերպությունը Հայաստանի 6 մարզում շարունակաբար իրականացնում է ծրագրեր՝ ուղղված առավել խոցելի երեխաների կայուն բարեկեցությունն ապահովելուն:  Ծրագրի շրջանակներում իրականացվում  են համայնքային բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություններ, ինչպես նաև հանրային իրազեկման միջոցառումներ առողջ սնուցման, երեխայի խնամքի և զարգացման վերաբերյալ: Այս առումով նախանշվել են մոր և մանկան առողջության ոլորտում ընդհանուր անելիքները:

Նախարար Թորոսյանը խոստացել է համակարգային որոշ կարգավորումներին զուգընթաց նոր թափ հաղորդել նախանշված ծրագրերին: 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ