Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Միջբուհական խոշոր ծրագիր՝ ուղղված հետազոտական ներուժի զարգացմանը Արևելյան Եվրոպայում

ԵՊԲՀ. Միջբուհական խոշոր ծրագիր՝ ուղղված հետազոտական ներուժի զարգացմանը Արևելյան Եվրոպայում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը Այովայի համալսարանի (ԱՄՆ), Բաբեշ Բոյայի (Ռումինիայի), Մոլդովայի Տեստեմիտյանուի անվան բժշկության և դեղագիտության պետական, Թբիլիսիի Իվանե Ջավախիշվիլիի անվան պետական համալսարանների հետ իրականացնում են խոշոր միջազգային ծրագիր «Increasing Capacity in Research in Eastern Europe, ICREATE» (Հետազոտական  ներուժի զարգացումը Արևելյան Եվրոպայում):

Ծրագրի շրջանակներում մայիսի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ նախատեսվող 3 կոնֆերանսներից առաջինը՝ « Կանխարգելիչ բժշկության ժամանակակից խնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով։ Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 90 ներկայցուցիչներ ինչպես Հայստանից, այնպես էլ ԱՄՆ-ից, Ռումինիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բոսնիա և Հերցոգովինայից, Խորվաթիայից, Ղազախստանից։

Կոնֆերանսի ընթացքում զեկույցներով հանդես եկան օտարերկրյա մի շարք հյուրեր՝ Կորին Պիկ-Ասան, Ռազվան Քերեքեշը, Էդիթ Պարկերը և այլոք։ Կազմակերվեցին 2 խմբային աշխատանքներ (workshop) ժամանակակից հետազոտական մեթոդների վերաբերյալ:

Զեկույցներով և պաստառային ներկայացումներով հանդես եկան նաև ԵՊԲՀ ուսանողները։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ