ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը
ԵՊԲՀ գիտական խորհրդի կողմից այսօր հրավիրված նիստը մեկնարկեց անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանի պարգևատրման արարողությամբ։ Ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ պրոֆեսորը պարգևատրվեց ԵՊԲՀ հուշանվերով։ Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է: Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման, մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում: Անվանի վիրաբույժի և գիտնականի անուն-ազգանունը երախտագիտությամբ են հիշում սաները, ուսանողները, բոլոր նրանք, ովքեր կարողացել են ջանասիրությամբ յուրացնել ստացած գիտելիքները, դառնալ պիտանի մասնագետներ:
«Հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում եք»,- սա 80-ամյա բժշկի՝ երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն է։ Բժշկի ջանքերի շնորհիվ շատերն իրենց երկրորդ կյանքն են ապրում:
Հմուտ վիրաբույժը գտնում է, որ բժշկի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր մարդ պետք է խորությամբ ուսումնասիրի բժշկագիտությունը, ինչին էլ ինքը նվիրել է կյանքի գերակշիռ մասը: Նա 80 տարեկանում էլ իր օգտակար խորհուրդներով մշտապես կրտսեր գործընկերների կողքին է։
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր լինել Հովհաննես Սարուխանյանի հետ նույն բեմում։ Նա ականավոր բժիշկ է, նվիրյալ, փառահեղ վիրաբույժ, մեր համալսարանի հպարտությունը»,- ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ շնորհավորելով բժշկագիտության անվանի ներկայացուցչին հոբելյանի առթիվ։
Ուսուցչի անցած բեղուն մասնագիտական ճանապարհի մասին խոսեցին աշակերտները, ովքեր վաղուց արդեն կայացած վիրաբույժներ են։ Վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Մուշեղ Միրիջանյանը նշեց, որ և´ դժվար է, և´ պատվաբեր խոսել ուսուցչի, ավագ գործընկերոջ,գիտնականի,մանկավարժի, եզակի վիրաբույժի մասին։ Նա ներկայացրեց Հովհաննես Սարուխանյանի կենսագրության մանրամասները։ Անդրադարձավ այն աշխատանքներին, որոնք կատարել է բժիշկ-գիտնականը տարբեր տարիների ընթացքում։ «Սիրելի ուսուցիչ, երջանիկ ենք, որ Ձեզ նման մարդու, գիտնականի հետ մի ամբողջ կյանք են անցկացրել»,- շեշտեց պրոֆեսոր Միրիջանյանը՝ մաղթելով ավագ գործընկերոջը երկաթյա առողջություն և հավելելով, որ դեռ շատ համատեղ ծրագրեր պետք է կյանքի կոչվեն։ Հովհաննես Սարուխանյանի մասնագիտական գործունեության մասին խոսեցին և հոբելյանի առթիվ շնորհավորեցին նաև Դատական բժշկության ամբիոնի վարիչ Շոթա Վարդանյանը և Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանը։ «Ես հուզված եմ, ուրախ եմ, երջանիկ եմ, որ կարող եմ ներկա լինել այսօրվա նիստին, լսել այս քաղցր խոսքերը»,- նշեց հոբելյարը։ Կոչումով բժիշկը շեշտեց, որ իր բոլոր հաջողությունների հիմքում նաև այն կոլեկտիվներն են, ում հետ նա աշխատել է։ Նա թվարկեց իր դասախոսներին, բժշկագիտության այն բոլոր հսկաներին, ովքեր աջակցել են իրեն՝ իր ուղին կերտելիս։ Չմոռացավ նաև բժշկական բոլոր հաստատությունների ղեկավարներին և ԵՊԲՀ ռեկտորներին, ում հետ աշխատել և աշխատում է։
Նշենք, որ ԵՊԲՀ գիտական խորհրդի որոշմամբ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնն այսուհետև կկրի անվանի բժիշկ-գիտնական Հովհաննես Սարուխանյանի անունը։
29.03.2018 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ