Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Բարեգործական վիրահատություններ ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնում

Բարեգործական վիրահատություններ ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոնում

Օրերս ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի առաջատար օրթոպեդ-վնասվածքաբանները համատեղ 2 օր շարունակ բարեգործական վիրահատություններ են կատարել ԼՂՀ Հանրապետական բժշկական կենտրոնում:


  Նշենք, որ ՌԴ-ում Հայ բժիշկների ասոցացիայի անդամ, ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի ավագ գիտաշխատող բ.գ.թ. Գրիգորի Կարապետյանը ու օրթոպեդ-վնասվածքաբան Էդգար Հովհաննիսյանը և ՀՀ Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտական կենտրոնի Մանկական վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ բ.գ.դ Արա Այվազյանը ու ավագ գիտաշխատող Խորեն Հովհաննիսյանը մեկնել են Արցախ երկու կենտրոնների միջև համագործակցության շրջանակում:


Մասնագետները ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնի Վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Դավթյանի հետ  իրականացրել են հետվնասվածքային բարդություններով, վերջույթների տարբեր դեֆորմացիաներով և չսերտաճած կոտրվածքներով հիվանդների վիրահատություններ ամենաժամանակակից մեթոդներով: Պետք է նշել, որ ԼՂՀ Հանրապետական Բժշկական Կենտրոնում նման վիրահատությունների համար  ստեղծված են բոլոր պայմանները և հագեցվածությունը համապատասխանում է նորագույն միջազգային չափանիշներին:

 


Անդրադառնանք դեպքերից մի քանիսին.

 

  1.  ՀՀ Օրթոպեդիայի կենտրոնի (ՎՕԳԿ) մանկական բաժանմունքի օրթոպեդ-  վնասվածքաբաների կողմից իրականացվել են միջամտություններ հետևյալ խնդիրներով՝

    • ազդրի ստորին երրորդականի փակ վերկոճային ոչ ճիշտ  սերտաճող կոտրվածք (օսթեոէպիֆիզիոլիզ), կեղծ հոդ, նյարդային ցողունի հնացած վնասվածք: Կատարվել է ոսկրաբեկորների բաց համադրում,  ախտաբանական ոսկրակոշտուկի և կեղծ հոդի էլեմենտների հեռացում և օստեոսինթեզ նորագույն LCP  հարթակով:
    • Սրունքի ոսկրերի Ս/3-ի հետվնասվածքային վարուսային դեֆորմացիա, մեծ ոլոքի դիստալ աճի զոնայի վաղաժամ փակումով (ասիմետրիկ էպիֆիզիոդեզ): Կատարվել է մեծ ոլոքի շտկող վալգիզացնող օստեոտոմիա և օստեոսինթեզ LCP  հարթակով:
  2.  ՌԴ Պրիորովի անվան Օրթոպեդիայի և Վնասվածքաբանության կենտրոնական ինստիտուտի բժիշկների կողմից կատարվել են՝

    • սրունքի  և բազոսկրի միջին երրորդականի շրջանի կեղծ հոդով (վիճակ բազմակի վիրահատական միջամտություններից հետո) 2 հիվանդների վիրահատական բուժում՝ կեղծ հոդերի ռեզեկցիա, ոսկրաբեկորների ծայրերի թարմացում և MOS և LCP  հարթակովներով
    • անրակի ակրոմիալ ծայրի հնացած հոդախախտով հիվանդի վիրահատական բուժում ՝ հոդամակերեսների թարմացում, հոդախախտի ուղղում և MOS կարթաձև հարթակով:


Հետագայում համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. հաջորդ այցը նախատեսվում է 2018թ․ հուլիս ամսին։

 

 

 

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ