Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Քննարկվել են Եվրոպական բանկի հետ համագործակցության հարցեր

ՀՀ ԱՆ. Քննարկվել են Եվրոպական բանկի հետ  համագործակցության հարցեր

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դիմիտրի Գվինադձեին։

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ` նախարարը նրան արդյունավետ գործունեություն է մաղթել։ Դիմիտրի Գվինադձեն, հակիրճ ներկայացնելով աշխատանքային իր գործունեությունը, նշել է, որ լավ ծանոթ է Հայաստանին և սիրով կնպաստի տնտեսության տարբեր ոլորտների, այդ թվում` առողջապահության զարգացմանն ուղղված  ծրագրերին։

Լևոն Ալթունյանը ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումներին և ծրագրերին։ Քննարկվել են հատկապես մարզային և Երևանի առանձին բժշկական կենտրոններ կոնցեսիոն կառավարման հանձնելու, ինչպես նաև ուռուցքաբանական բարձրակարգ ծառայություն ապահովելու ծրագրերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձել են ներկայացված ծրագրերի իրականացման  ուղիներին և Եվրոպական բանկի հետ համագործակցության հնարավորություններին։

Դիմիտրի Գվինադձեն նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է աջակցելու ներդրումային ծրագրերին։ 

Հանդիպմանը մասնակցել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ