Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ծրագրերն արժանացել են Համաշխարհային բանկի մասնագետների հավանությանը

ՀՀ ԱՆ. Ծրագրերն արժանացել են  Համաշխարհային բանկի մասնագետների հավանությանը

Համաշխարհային բանկի առողջապահության մասնագետների հետ կայացած հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը քննարկել է համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։

Առողջապահության ոլորտի տնտեսագետ, առաջադրանքի թիմի ղեկավար Անա Հոլտը և Լևոն Ալթունյանը կարևորել են դեռևս 2015թ. մեկնարկած զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի և ՊԱՊ թեստի սկրինինգային ծրագրերի շարունակականությունը։

Անդրադառնալով  Համաշխարհային բանկի և կառավարության համաֆինանսավորմամբ արդիականացված Արյունաբանական կենտրոնին` Անա Հոլտը նշել է, որ ամենաժամանակակից սարքավորումներով և բարձր որակավորում ունեցող մասնագետներով ապահովված կենտրոնը կարող է հավակնել տարածաշրջանում կարևոր դերակատարում ունենալու։

Նախարար Լևոն Ալթունյանը և ՀՀ ԱՆ աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Անի Հարությունյանը տեղեկացրել են, որ Արյունաբանական կենտրոնի բժշկական ծառայությունների արտահանման մեծ հնարավորություններն իրականություն դարձնելու նպատակով դեռ անցած տարի նախարարությունը հանձնարարել է մշակել բիզնես պլան, որում պետությունն իր մասնակցությունը ևս ունենալու է։

Նշվել է, որ արդեն ներկայացված երեք տարվա հավակնոտ պլանն իրատեսական է։ Դրանում ոսկրածուծի փոխպատվասումը դիտվում է նաև որպես առանձին բիզնես պլան, ինչը չի կարող խոչընդոտել կենտրոնի գործունեության բնականոն իրականացմանը։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչների կողմից նման մոտեցումը ողջունվել է։  Այստեղ ընդգծվել է ակտիվ մարկետինգի և հանրայնացման անհրաժեշտությունը։

Բժշկական տուրիզմը զարգացնելու գործում երկուստեք կարևորվել է սփյուռքի և հատկապես սփյուռքահայ բժիշկների ներուժի ընդգրկումը։

  Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանի հետ նախորդ օրն ունեցած աշխատանքային քննարկման ընթացքում Համաշխահային բանկի մասնագետները ծանոթացել են ֆինանսավորման նոր մոտեցումներին, մասնավորապես` Հայաստանում առանձին խմբերի համար պետության կողմից բժշկական ապահովագրական փաթեթներ ձեռք բերելու փորձին։ 

Այս ծրագրերը ևս արժանացել են Համաշխարհային բանկի գործընկերների հավանությանը։ Ավելին` ՀԲ-ի ներկայացուցիչները նշել են, որ հաջողության դեպքում ներդրված յուրատեսակ մոդելը կարող է դառնալ հաջողված փորձի լավագույն օրինակներից մեկը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ