ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԼՂՀ ԱՆ. «Արագիլ»-ը ժամանակակից գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել Ստեփանակերտի ծննդատանը
«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը դեկտեմբերի 9-ին Արցախի առողջապահության նախարարության «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ին գերձայնային հետազոտության սարքավորում է նվիրել: «Արագիլ»-ը գործում է ՀՀ առաջին տիկնոջ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Հիմնադրամի ստեղծման նպատակն է՝ դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանն աջակցելը, վերարտադրողական բժշկության կազմակերպումը:
ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ «Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի միջոցներով ձեռք է բերվել գերժամանակակից սարաքավորում, որը այսուհետ հնարավորություն կտա Արցախի բժիշկներին կատարել հղիների անտենատալ սկրինինգային հսկողություն ողջ ծավալով՝ համապատասխան միջազգային չափորոշիչներին: Նախորդ այցին տեղեկանալով, որ ծննդատունը ժամանակակից հետազոտական սարքավորման կարիք ունի ՝ Ամանորյա նվեր է ուղարկել:
«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի բժշկական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Կարինե Թոխունցը ներկայացրել է գերձայնային հետազոտության սարքավորման առավելությունները: Նոր սարքավորումն ունի հետազոտման լայն հնարավորություններ՝ 3D ուսումնասիրություն, դոպլեր հետազոտություն, ինչպես նաև ծնողները կարող են տեսնել դեռ չծնված իրենց բալիկներին: Պրոֆեսոր Թոխունցը իր գոհունակությունն է արտահայտել Արցախի մասնագետների որակավորման վերաբերյալ:
ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը նշել է, որ որ այս սարքի տրամադրումն անչափ կարևոր է, քանի որ այն կնպաստի հղիության վաղ շրջանում հայտնաբերել շեղումներն ու պտղի արատները:
Նախարար Աթայանը իր երախտիքի խոսքն է հղել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին և «Արագիլ» հիմնադրամին նվերի համար:
«Արագիլ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամի նախագահ Սուսաննա Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Արցախից ծրագրում ընդգրկվել են 138 զույգեր, որոնցից 107-ն արդեն անցել են բեղմնավորմանը նախորդող բուժման կուրսը: Այդ զույգերից 49-ը հղիացել են և լույս աշխարհ են եկել 51 երեխաներ, 5-ը՝ սպասում է բալիկի: Սուսաննա Գաբրիելյանը ավելացրել է, որ Արցախից հերթագրված 130 զույգերի հետ աշխատանքները սկսվելու են գալիք տարվա գարնանը:
12.12.2017 Կարդացեք նաև
12.07.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ