Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019-ի վերջից. 168.am

Պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019-ի վերջից. 168.am

Բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019 թվականի վերջից: Ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

«2018 թվականի 612 000 սոցիալապես անապահով անձանց ապահովագրության ծրագրի անթերի աշխատանքից հետո միայն կներդրվի բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը: Պարտադիր բժշական ապահովագրության համար կա երկու բանաձև, երբ ողջ ապահովագրավճարը՝ ամսական 6000 դրամը վճարում է քաղաքացին, կամ, երբ 50 տոկոսը վճարում է քաղաքացին, 50 տոկոսը՝ գործատուն»,-ասաց նախարարն ու հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ քաղաքացին պետք է վճարի, քանի որ այդ դեպքում իր առողջության նկատմամբ պատասխանատվությունը մեծանում է:

Ալթունյանի կարծիքով՝ նախանշված ամսական գանձվող 6000 դրամն աննախադեպ ցածր գումար է ողջ աշխարհի համար, այդ թվում՝ հետսովետական երկրների: Չեխիայում, որտեղ առողջապահությունը կաճ ժամկետում մեծ հաջողությունների է հասել, ապահովագրավճարը կազմում է աշխատավարձի մոտ 15 տոկոսը: Հայաստանում աշխատավարձերն ավելի ցածր են, հետևաբար շատ ավելի ցածր կլինի ապահովագրավճարը:

«Մենք մոդելավորել ենք բոլոր իրավիճակները: Նույնիսկ բժշկի չդիմելու դեպքում ամսական ապահովագրավճարի մոտ 3000 դրամը վերադառնալու է ընտանիքին սքրինինգային հետազոտությունների շնորհիվ: Մենք գանձում ենք այդ գումարը, որպեսզի ծախսենք մարդկանց առողջության վրա, երկարացնենք առողջ կյանքի տևողությունը»,-եզրափակեց նախարարը:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ