Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետությունում ներդրվել է լսողության նորածնային սկրինինգ

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետությունում ներդրվել է լսողության նորածնային սկրինինգ

Նեոնատալ սկրինինգը-նորածինների հետազոտության պետական ծրագիր է, որի նպատակը հնարավորինս վաղ հայտնաբերել լուրջ գենետիկական հիվանդությունները: Ընթացիկ տարվա մայիսին Արցախի առողջապահության նախարար Կարինե Աթայանի և բրիտանական «Birtlink» կազմակերպության ներկայացուցիչ Կետի Մելորի հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ներդնել նորածինների լսողության սկրինինգ:
  

Հոկտեմբերի 16-ին Կետի Մելորը Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին է նվիրել աուդիոմետրիկ սարք, որի գործողության շնորհիվ հնարավորություն ստեղծվեց կազմակերպել լսողության սկրինինգը: Սկզբնական շրջանում սկրինինգը կկատարվի Ստեփանակերտում, հետագայում բոլոր շրջաններում:
 

Արցախի Հանրապետությունում ներդրվել է լսողության նորածնային սկրինինգ Լսողության սկրինինգը ուղղված է նորածինների մոտ վաղ շրջանում հայտանաբերել լսողության խաթարումները, կանխել լուրջ բարդությունների առաջացումը և նորմալ կյանք վարելու հնարավորություն տալ:
  

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում հանդիպել է Կետի Մելորին:

 

Նախարար Աթայանը շնորհակալություն է հայտնել Կետի Մելորին նորածինների լսողության սկրինինգի իրականացմանը աջակցելու և Արցախի նեոնատալ ծառայության զարգացմանը նպաստելու համար:
  

Արցախի Հանրապետությունում ներդրվել է լսողության նորածնային սկրինինգ Կետի Մելորը տեղեկացրել է, որ կազմակերպությունը տարեցտարի շարունակում է ավելի բարելավել ծննդատան մատուցվող ծառայությունները, որպեսզի այն հասանելի լինի ոչ միայն Ստեփանակերտի, այլ նաև Արցախի բոլոր շրջանների համար:
  

Այն երեխաները, ովքեր նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են հայտնվում կարող են լսողության խնդիրներ ունենալ, ուստի շահագրգռված են հենց ծննդատնից սկսել այդ ծրագիրը:
  

Նոր սկրինինգի ներդրմանն ընդառաջ ծննդատանը համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողներին իրազեկելու համար հոկտեմբերի 16-17-ը դասընթացներ և պրակտիկ աշխատանքներ են անցկացրել Կետի Մելորը և իր հետ ժամանած մասնագետները: Անցկացվող դասընթացին աջակցել է է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նեանոտոլոգ Պավել Մազմանյանը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ