Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Աննախադեպ լուրջ վիրահատություններ Արցախում՝ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմից

ԼՂՀ ԱՆ. Աննախադեպ լուրջ վիրահատություններ Արցախում՝ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմից

Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ Արցախ այցելած բժիշկները հոկտեմբերի 9-13-ը Հանրապետական բժշկական ու Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոններում, «Արևիկ» մանկական բուժմիավորում և Ասկերանի շրջանային բուժմիավորում իրականացրել են «Բաց դռների օր», որի շրջանակներում հետազոտվել է 250 այցելու, կատարվել 41 վիրահատություն:
  

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում կատարվել է հիստերոսկոպիկ (գինեկոլոգիական բնույթի) վիրահատություն։

 

 Աննախադեպ լուրջ վիրահատություններ Արցախում՝ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմիցՄանկաբարձ-գինեկոլոգ Ստյուարտ Մեյսոնը պարզաբանել է, որ լապարասկոպիկ և հիստերոսկոպ սարքերի շնորհիվ հիվանդներն արագ են ապաքինվում:
  

Վիրահատական բաժանմունքի համակարգող Վիրջինիա Ուելսը տեղի գործընկերներին աջակցել է նոր սարքավորումների օգտագործման հարցում:
 

Արտասահմանյան բժիշկների կողմից կատարված բավականին լուրջ վիրահատությունները Արցախի բուժհաստատություններում իրականացվել են առաջին անգամ:
  

«Արևիկ» մանկական բուժմիավորում պատվիրակության բժիշկների հետ համատեղ առաջին անգամ կատարվել է Հիշպրունգի (ներպատային նյարդային համակարգի բնածին արատ) հիվանդությամբ տառապող երկու տարեկան երեխայի վիրահատության 2-րդ փուլը։
  

 Աննախադեպ լուրջ վիրահատություններ Արցախում՝ Ֆրեզնոյից ժամանած բժիշկների կողմիցՖրեզնոյի բժիշկների կողմից իրականացված մի շարք բարդ վիրահատություններից մեկն էլ Հանրապետական բժշկական կենտրոնում լապարասկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանի կատարած ստամոքսի վիրահատական միջամտությունն էր։ Այդ վիրահատության շնորհիվ հիվանդի ճարպակալված ստամոքսի մեծ մասը հեռացվել է: Վիրաբույժը տեղի բժիշկների հետ կատարել է նաև լեղապարկի և այլ լապարասկոպիկ վիրահատություններ:
  

Քիթ-կոկորդ-ականջաբան, լապարոսկոպիկ վիրաբույժ, թերապևտ, օպտոմետրիստ, նեոնատոլոգ, մանկաբարձ-գինեկոլոգ, մանկական վիրաբույժ, էնդոկրինոլոգ, նեոնատոլոգ, մանկաբույժ և ատամնաբույժ մասնագետների նպատակն էր աջակցել արցախցիներին ժամանակակից բուժօգնության, վիրահատական միջամտությունների և դրանց հետ կապված սարքավորումների կիրառման հարցերում։
  

Ֆրեզնոյից ժամանած բժիշկները պատրաստակամություն են հայտնել կրկին այցելել Արցախ և իրենց ներդրումն ունենալ առողջապահության զարգացմանը:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ