Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Հանդիպում Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների հետ

ԼՂՀ ԱՆ.  Հանդիպում Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների հետ

Արցախի Հանրապետության առղջապահության նախարար Կարինե Աթայանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած բժշկական պատվիրակությանը՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի գլխավորությամբ:

 

Ողջունելով հյուրերին Կարինե Աթայանը նշել է, որ ուրախ է նրանց կրկին տեսնել Արցախում:
  

Հյուրերը նախարար Աթայանի հետ քննարկել են բժշկական առաքելության կողմից հոկտեմբերի 9-12-ը Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում իրականցվող «Բաց դռների օր» միջոցառման հետ կապված հարցերը:
  

 Հանդիպում Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների հետ Կարինե Աթայանը Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ժամանած պատվիրակության անդամներին է հանձնել Արցախի Հանրապետության կառավարության շնորհակալագրերը՝ Արցախի առողջապահության նախարարության հետ շարունակական և արդյունավետ համագործակցության համար:
  

Հանդիպման ավարտին նախարարը իր երախտագիտությունն է հղել Ֆրեզնոյից ժամանած բժշկական առաքելությանը` հանձինս Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի և հույս հայտնել, որ համագործակցությունը շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ. առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ