Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն

ԵՊԲՀ. Բժշկականի ուսանողներին այսուհետև կտրամադրվի անվճար անհատական իրավաբանական խորհրդատվություն

Հոկտեմբերի 16-ից ԵՊԲՀ-ում կգործի իրավաբանական կլինիկա: Ուսանողների շահերը և իրավունքները պաշտպանելու և Կլինիկայի աշխատանքները համակարգելու է իրավաբան Տիգրան Խաչիկյանը:

Կլինիկայի հիմնական նպատակն է ուսանողներին անվճար հիմունքներով անհրաժեշտ իրավաբանական խորհրդատվություն տրամադրելը՝ ներհամալսարանական կրթական կյանքում ծագող և իրավական լուծում պահանջող զանազան հիմնախնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, նման խնդիրները կարող են վերաբերվել ուսման համար սահմանված վարձավճարի զեղչերին, ակադեմիական պարտքերի լրացման ընթացակարգային հիմնախնդիրներին, կրթական գործընթացի առավել արդունավետ կազմակերպման հիմքերի բարելավմանը և ուսանող-համալսարան իրավական կապի առավել ակտիվ գործարկմանն ուղղված ցանկացած խնդրին: Կլինիկայում երաշխավորվում է փոխանցված տվյալների և տեղեկատվության կոնֆիդենցիալությունը (խորհրդապահությունը) և մատուցվող իրավաբանական խորհրդատվության համակողմանի բնույթը:

Տեղեկացնենք, որ դիմումներն առձեռն կարող են ներկայացվել համալսարանի իրավաբանական բաժին՝ Տիգրան Խաչիկյանին՝ 2017 հոկտեմբերի 16-ից հետո յուրաքանչյուր հինգշաբթի օր ժամը 15:00-մինչև 16:30:

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ