Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Երեւանի երկու հոգեբուժարաններ կմիաձուլվեն. գույքի օտարումից հնարավոր է ստանալ 530 մլն դրամ

Երեւանի երկու հոգեբուժարաններ կմիաձուլվեն. գույքի օտարումից հնարավոր է ստանալ 530 մլն դրամ

Երեւանի «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոններն առաջիկայում կմիաձուլվեն, ինչի արդյունքում կստեղծվի Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 22-ին կայանալիք նիստի օրակարգում:

Նշված որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը դրա հիմնավորման մեջ պայմանավորվում է «Նորք» եւ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնների ինքնուրույն գործունեության ոչ նպատակահարմարությամբ եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացման անհրաժեշտությամբ:

Կառավարության որոշման նախագծից պարզ է դառնում, որ միաձուլման արդյունքում ազատվելու է «Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը:

Նշվում է, որ այդտեղ մեկ հիվանդին բաժին ընկնող օրական ծախսը ամենաբարձրն է՝ 11 390 դրամ: «Նուբարաշենում» 7 500 է: «Նորք» հոգեբուժական կենտրոնն ունի լրացուցիչ առավելագույնը մինչեւ 100 հիվանդ ընդունելու հնարավորություն, Ավանը՝ 207, Նուբարաշենը՝ 245:

««Նորք» հոգեբուժական կենտրոնի շենքը, կապված վերջինիս գտնվելու վայրի հետ, ունի արդյունավետ օգտագործման հնարավորություն: Շենքը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելու դեպքում վաճառքի տեսանկյունից այն գտնվում է բարենպաստ պայմաններում: Շարժական եւ անշարժ գույքի օտարման դեպքում հնարավոր է ստանալ շուրջ 530 մլն ՀՀ դրամ: Միաձուլման արդյունքում տնտեսվող գումարի չափը կկազմի տարեկան շուրջ 300 մլն ՀՀ դրամ, որից՝ 100 մլն ՀՀ դրամը կհատկացվի «Ավանի» հոգեկան առողջության կենտրոնում եւ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում առկա խնդիրների լուծմանը, մասնավորապես` ջերմոցներով եւ արեւային մարտկոցներով հագեցմանը: Մնացած 200 մլն ՀՀ դրամից 100 մլն-ը կհատկացվի ՀՀ-ում հոգեբուժական ծառայության բարելավմանը, իսկ մնացած 100 մլն ՀՀ դրամը` առողջապահական այլ ծառայություններին, մասնավորապես հեմոդիալիզի ծրագրում առկա դեֆիցիտի փակմանը»,- կարդում ենք օպտիմալացման որոշման նախագծում:

Իսկ թե միաձուլման ճանապարհով տնտեսվելիք գումարից զատ ինչ նպատակի է ուղղվելու շենքի օտարումից գոյանալիք 530 միլիոն դրամը, նախագծում չի պարզաբանվում:

Նշվում է նաեւ, որ աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը վկայում է, որ թեեւ Երեւան քաղաքի հոգեբուժարանների միջին զբաղվածությունը կազմում է 73%, իսկ առավելագույը՝ 81%, այնուամենայնիվ առկա են չօգտագործվող ենթակառուցվածքներ, որտեղ հնարավոր է կազմակերպել հիվանդների ստացիոնար բուժումը: Մասնավորապես` տեղում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Ավանի եւ Նուբարաշենի հոգեբուժարաններում առկա են ազատ, ջեռուցվող բաժանմունքներ, որոնք չեն օգտագործվում: Ուստի, ըստ անհրաժեշտության այս 2 բաժանմունքներում մասնակի վերանորոգումից հետո կարող են ծավալվել բավարար քանակությամբ մահճակալներ:

«Այսպիսով, միաձուլումը չի անդրադառնա բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման գործընթացի, բժշկական օգնության որակի, ինչպես նաեւ անընդհատության վրա` ըստ բժշկական ցուցումների հիվանդները կշարունակեն ստանալ անհրաժեշտ ծավալով մասնագիտացված ստացիոնար բժշկական օգնություն»,- վստահեցնում է առողջապահության նախարարությունը:

Որպես նախագծի ընդունումից ակնկալվող արդյունք՝ նշվում է առողջապահական համակարգում առկա ռեսուրսների առավել նպատակային օգտագործումը եւ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության կառույցների գործունեության օպտիմալացումը:

«Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի պաշտոնում վերջերս նշանակվել էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը: Մինչ այդ նա համանուն պաշտոնը զբաղեցրել էր «Նորք» կենտրոնում: 

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ