Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ ԱՆ. Նախարարն ընդունել է «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է  «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչներին։ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրների և հանրային հատվածի հետ աշխատանքների գլխավոր տնօրեն Կոստաս Լուկասը նշել է, որ ՀՀ վարչապետի մոտ կայացած ընդունելության ժամանակ քննարկել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:

Կոստաս Լուկասն ընդգծել է, որ «Մայքրոսոֆթ»-ը կարող է իր դերակատարությունը և ներդրումն ունենալ Հայաստանի զարգացման ծրագրերում, հատկապես` առողջապահության ոլորտում։ Նա հավելել է, որ մեծ փորձառություն ունեն հեռաբժշկության և մեծաքանակ տվյալների վերլուծական մշակման գործում։

Լևոն Ալթունյանը «Մայքրոսոֆթ»-ի ներկայացուցիչներին ծանոթացրել է նախարարության կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես`  թվային համակարգի հետ առնչող քայլերին։ Նշել է, որ արդեն իսկ գործող էլեկտրոնային առողջապահության համակարգը տեխնիկապես  ամբողջությամբ կներդրվի մինչև 2018թ. ավարտը։          Նախարարը ներկայացրել է իրականացվող ևս մի շարք ծրագրեր, որոնք համակարգված կառավարում են պահանջում։

«Մայքրոսոֆթ»-ի պետական հատվածի աշխատանքների ղեկավար Եվոնգելոս Քրիստաֆիդիսն ընդգծել է, որ հարուստ փորձ ու անհրաժեշտ կարողություններ ունեցող իրենց կազմակերպությունը կարող է մեծ ներդրում ունենալ իրականացվող ծրագրերի թվայնացման և տվյալների մշակման գործում։

Նախարար Ալթունյանն առաջարկել է ծրագրերը համակարգողների և մասնագետների մասնակցությամբ կազմակերպել աշխատանքային քննարկում` համագործակցության եզրերը հստակեցնելու համար։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ