Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Վերականգնվեց էլեկտրական սղոցով վնասված ձեռքի մատների աշխատանքը. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am

Վերականգնվեց էլեկտրական սղոցով վնասված ձեռքի մատների աշխատանքը. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am

Շտապ օգնության կանչով, անհետաձգելի ցուցումներով, Արմենիա ՀԲԿ ընդունվեց 57 տարեկան պացիենտ: Տղամարդը էլեկտրական սղոցով ձեռքի մատների հիմքերից պատռված վերք էր ստացել: Առաջացել էր երկրորդ մատի ոչ լրիվ տրավմատիկ ամպուտացիա, չորրորդ մատի բաց բազմաբեկորային կոտրվածք` միջնային ֆալանգի բաց բազմաբերկորային կոտրվածք` բեկորների տեղաշարժով, երրորդ և հինգերորդ մատների ափային մակերեսների պատռված վերքեր, նյարդանոթային խրձերի և ծալի ջղերի վնասումներ: Մատների արյունամատակարարումը դեկոմպենսացված էր, այսինքն` արյան շրջանառությունը խանգարված էր զարկերակների ամբողջականության վնասվածության պատճառով:

Շտապ կարգով և անհետաձգելի ցուցումներով հիվանդը վիրահատվեց: Կատարվել է երկրորդ մատի հիմնային ֆալանգի օստեոսինթեզ.  ոսկրը ֆիքսվել է մետաղական շյուղով, այնուհետև` հինգերորդ մատի միջնային ֆալանգի օստեոսինթեզ. այստեղ կար նաև ոսկրային դեֆեկտ, որը նույնպես վերականգնվել է: Հաջորդիվ վերականգվել են ծալի ջղերը, կարվել են մատների նյարդերը` 8 նյարդ (յուրաքանչյուր մատ ունի 2 նյարդ) և վերականգնվել են մատային զարկերակները: Մատային զարկերակները բավականին բարակ են, մոտավորապես 1 մմ տրամագիծ ունեն: Այս ամենը կատարվել է օպտիկական խոշորացման տակ` մոտավորապես 4-5 անգամ. առանց միկրոսկոպի հնարավոր չէր իրականացնել նման վիրահատություն:

Մատների արյունամատակարարումը վերականգվել է վիրահատության ընթացքում. մատները տաքացան, դարձան վարդագույն, մազանոթային խաղը եղունգային մահիճի վրա տեսանելի դարձավ:

Վիրահատությունը տևել է 10.5 ժամ, հետվիրահատական շրջանն անցել է հարթ, վերքերը հիմնականում վերականգվել են, բացառությամբ 5-րդ մատի, քանի որ վերականգնումը բացառվում էր: Վիրահատությունից անցել է երեք շաբաթ, ճկույթի վերքը նույնպես լավացել է: Հիվանդն ընդունել է հակաբիոտիկներ, ինֆուզիոն թերապիա և դուրս է գրվել: Ներկայում գտնվում է հսկողության`ամբուլատոր բուժման գործընթացում: 2-3 շաբաթ անց կիրականացվի կրկնակի ռենտգեն հետազոտություն` պարզելու ոսկրերի վերականգնման գործընթացը: Այնուհետև կհեռացվեն մետաղական շյուղերը և կհաջորդի վերականգնողական բուժումը` հնարավոր է ֆիզիոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի կամ բուժական մերսման անհրաժեշտություն լինի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ