Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց

ՀՀ ԱՆ. Սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց

ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում» սկսվել է ցողունային բջիջների փոխպատվաստման նոր գործընթաց։ Այսօր իրականացվել է գործընթացի առաջին փուլը` միելոմային հիվանդությամբ տառապող երկու հիվանդի արյունաստեղծ ցողունային բջիջների հավաքագրումը՝ մոբիլիզացված ծայրամասային արյունից:

Հավաքագրումն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության «Ռաիսա Գորբաչովայի անվան մանկական ուռուցքաբանության, արյունաբանության և տրանսպլանտոլոգիայի կենտրոնի» տրանսֆուզիոն բաժանմունքի վարիչ Դմիտրիյ Պևցովի և մեր կենտրոնի տրանսպլանտոլոգների թիմի ղեկավար պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ:

Կենտրոնի ցողունային բջիջների լաբորատորիայում կկատարվի հավաքագրված բջիջների որակի գնահատում, մշակում կրիոսառեցում և պահպանում հեղուկ ազոտում:

Ավելացնենք, որ այս տարվա գարնանն իրականացված առաջին երկու փոխպատվաստումը հաջող է ընթացել։ Հիվանդների վիճակը բավարար է, ապրում են բնականոն կյանքով:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ