Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Մեր գիտնականները՝ բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողների շարքում

ԵՊԲՀ. Մեր գիտնականները՝ բարձր արդյունավետությամբ աշխատող առաջատար գիտաշխատողների շարքում

Արդեն 2 տարի է, ինչ հանրապետությունում գործում է բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարների տրամադրման մրցույթը, որն ամփոփում է Հայաստանի տարածքում գիտությամբ զբաղվող և մեր երկրի գիտությունը զարգացնող երիտասարդ գիտնականների ցանկը:

ՀՀ ԿԳ նախարարի 2017 թ. հուլիսի 25-ի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում և թեմաներում ընդգրկված բարձր արդյունավետությամբ աշխատող երիտասարդ գիտաշխատողներին (մինչև 35 տարեկան) հավելավճարների տրամադրման մրցույթի հաղթողները:

Հպարտությամբ պետք է ընդգծել, որ արդեն 2-րդ տարին անընդմեջ բարձր արդյունավետությամբ աշխատող 30 գիտնականների մեջ ընդգրկվել է բժշկագիտության բնագավառը ներկայացնող, ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը: Շնորհավորում ենք պրոֆեսոր Ենկոյանին և մաղթում նորանոր ձեռքբերումներ:

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ