Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերին 10 000 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել

ԼՂՀ ԱՆ. «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերին 10 000 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը հուլիսի 17-ին ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքից ժամանած «Վարդանանց ասպետներ» կազմակերպության անդամներ Ջակոբ, Ռոբերթ  և Անի Բուրնազյաններին:


«Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը ստեղծվել է 1916 թվականին:Վերջին 25 տարիների ընթացքում ՀՀ-ում իրականացրել են մի շարք ծրագրեր: Կազմակերպությունը բաղկացած է 13 հազար հայ անդամից: ԱՄՆ-ում ունի 24 գրասենյակ:

 

Ջակոբ Բուրնազյանը Կարինե Աթայանին է ներկայացրել այցի նպատակը՝ աջակցություն ցուցաբերել Արցախի առողջապահության ոլորտին, մասնավորապես իր և կազմակերպության կողմից նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի սարքավորումների ձեռք բերման համար 10 000 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել: Միաժամանակ բարերարը ցանկություն է հայտնել տեղեկանալ ոլորտում իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների մասին:
  

 «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունն նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերին 10 000 ԱՄՆ դոլլար է նվիրաբերել Նախարարը և հյուրերը այցելել են գործող Ուռուցքաբանական դիսպանսեր:
  

Այցի շրջանակներում ծանոթացել են նաև նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերի պայմաններին և առկա խնդիրներին:
 

Ջակոբ Բուրնազյանը իրեն գոհունակությունն է արտահայտել Արցախի առողջապահության ոլորտի ձեռքբերումների վերաբերյալ: Նա իր խոսքում նշել է, որ իրենց արարքով ուզում են օրինակ հանդիսանալ «Վարդանանց ասպետներ» կազմակերպության մյուս մասնաճյուղերի համար, որպեսզի նրանք էլ իրենց օժանդակությունը բերեն Արցախին:
  

Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ նաև քննարկվել են հետագա համագործակցության ուղիները:
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ