Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Ծրագրեր միտված Արցախում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության արդիականացմանը

Ծրագրեր միտված Արցախում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության արդիականացմանը

Հուլիսի 4-8-ը Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, «Ուլտրաձայնային ախտորոշումը մանկաբարձության և գինեկոլոգիայի մեջ» ասոցիացիայի նախագահ, «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի բժշկական փորձագետ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Թոխունցը ԱՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում մանկաբարձագինեկոլոգիական խնդիրների շուրջ դասախոսություններ և խորհրդատվություններ է իրականացրել:
  

ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շրջանակներում`յուրաքանչյուր ամիս բժշկական համալսարանի դասախոսները կայցելեն Արցախ և կիրականացնեն ուսուցողական ծրագրեր` դասախոսությունների և գործնական աշխատանքների ձևաչափով:
  

Ծրագրեր միտված Արցախում մանկաբարձագինեկոլոգիական ծառայության արդիականացմանըԿարինե Թոխունցը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ պետք է ունենալ հստակ գործելակարգ, որի համաձայն էլ կիրականցվի հղիների պրենատալ սկրինինգային հետազոտություններ: ՀՀ տարածքում, և այսուհետ Արցախում նույնպես հղիության որոշակի ժամկետներում պարտադիր կիրականացվի երեք սկրինինգային հետազոտություն։
  

Պրենատալ սկրինինգային հետազոտությունը թույլ է տալիս հայտնաբերել հղիության ընթացքի որոշ շեղումները, առանձնացնել ռիսկի խմբի հղիներին: Այս առումով Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում աշխատանքներիի ծավալը շատ է, ընդգծել է մասնագետը և հավելել, որ այցելությունները լինելու են շարունակական:
  

Կարինե Թոխունցը ծանոթացել է Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի բժիշկների աշխատանքային դժվարություններին և խոստացել աջակցել, որպեսզի «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամը , որը օգնություն է ցուցաբերում նաև Արցախի բնակչությանը, ծննդատանը տրամադրի մեկ ժամանակակից ուլտրաձայնային սարքավորում։
  

Պրոֆեսորը իր պատրաստակամությունն է հայտնել ոլորտի առաջատար մասնագետների հետ այցելել Արցախ և շարունակեն այս ծրագիրը։
  

Դասընթացներին զուգահեռ Կարինե Թոխունցը հղիների շրջանում իրականացրել է 47 խորհրդատվություն և ուլտրաձայանային հետազոտություն

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ