Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտը հաստատել է Հայաստանում կատարված առաջին դեղի հետազոտությունը

ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտը հաստատել է Հայաստանում կատարված առաջին դեղի հետազոտությունը

«ԴարմանԹեստ Լաբորատրորիսը» հայտարարում է, որ ընկերության կողմից Հայաստանում իրականացված դեղի հետազոտությունը հաստատվել է ԱՄՆ սննդի և դեղերի վերահսկման դեպարտամենտի (ՍԴՎԴ) կողմից՝ որպես վաճառքի ենթակա դեղամիջոց:


Սա առաջին դեղամիջոցն է, որի կենսահամարժեքության հետազոտությունն ամբողջությամբ իրականացվել է Հայաստանում՝ հայկական կլինիկական և անալիտիկ լաբորատորիայի կողմից, և որը ԱՄՆ-ում հաստատվել է վաճառքի համար:


Կատարված հետազոտության արդյունքում «Լանեթ Ընկերության» կողմից արտադրված ամանտադին հիդրոքլորիդ 100 մգ դեղապատիճները համեմատվել են «Սանդոզ Ֆարմասյութիքըլ Ընկերության» արտադրած նույն դեղապատիճների հետ և համարվել են կենսահամարժեք: ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ջեներիկ դեղերի արտադրությունը և վաճառքը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե հետազոտության արդյունքում պարզվում է, որ այն համարժեք է բրենդային դեղին: 


Ամանտադին հիդրոքլորիդ դեղապատիճները նախատեսված են A գրիպի տարբեր տեսակների հետևանքով առաջացած վարակի նշանների և ախտանիշների բուժման նպատակով: Դեղապատիճներն օգտագործվում են նաև պարկինսոնյան հիվանդության բուժման համար:


«ԴարմանԹեստ Լաբորատրորիս» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանում կենսահամարժեքության և կլինիկական հետազոտություններ իրականացնելու նպատակով: Լինելով իր տեսակի մեջ միակը Հայաստանում և տարածաշրջանում՝ լաբորատորիան հաջողությամբ անցել է ՍԴՎԴ-ի կողմից անցկացրած երկու աուդիտ: «ԴարմանԹեստ Լաբորատրորիսի» նպատակն է Հայաստանում զարգացնել դեղագործական-գիտահետազոտական ոլորտը՝ խթանելով տնտեսության այս բնագավառի ընդլայնմանը:


Հետևելով միջազգային կարգավորիչ ուղեցույցներին, եվրոպական դեղերի գործակալության և ՍԴՎԴ-ի չափնիշներին՝ նմանատիպ հետազոտությունների իրականացումը Հայաստանում կարող է մեծապես նպաստել երկրի տնտեսությանը, մասնավորապես՝ նոր աշխատատեղերի ստեղծմանը, մեր երկրի դեղագործական ոլորտի զարգացմանը, ինչպես նաև համալսարաններում քիմիական և բժշկական բաժինների ուսումնական ծրագրերի բարելավմանը, որի արդյունքում որակյալ կրթություն ստացած շրջանավարտները կկարողանան համապատասխան աշխատանք գտնել տվյալ ոլորտում, այսպիսով ցույց տալով աշխարհին, որ Հայաստանի նման փոքր երկիրն ունի տեխնոլոգիապես զարգացած գիտահետազոտության բնագավառ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ