Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. «Լիկվոր» դեղագործական ընկերությունը Հանրապետական բժշկական կենտրոնին ակնաբուժական նոր սարքավորում է նվիրել

ՀՀ ԱՆ. «Լիկվոր» դեղագործական ընկերությունը Հանրապետական բժշկական կենտրոնին ակնաբուժական նոր սարքավորում է նվիրել

«Լիկվոր»  դեղագործական ընկերությունը հուլիսի 3-ին Հանրապետական բժշկական կենտրոնի ակնաբուժական կաբինետին նվիրել է ժամանակակից ակնաբուժական ճեղքային լամպ, որի օգնությամբ հնարավոր է կատարել աչքի առաջնային հատվածի զննում, ստուգել ակնահատակը:
  

Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Կարինե Աթայանը ընդգծել է այս բուժսարքավորման կարևորությունը, որը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կազմակերպել բժիշկների աշխատանքը, նվազեցնել հերթերը: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Լիկվոր»  դեղագործական ընկերությանը նախաձեռնության համար և հավելել, որ այն կկրի շարունակական բնույթ:
  

«Լիկվոր» դեղագործական ընկերությունը Հանրապետական բժշկական կենտրոնին ակնաբուժական նոր սարքավորում է նվիրել«Լիկվոր»  դեղագործական ընկերությունը, հիմնադրվել է 1991թ-ին. այսօրվա դրությամբ արտադրում է ներերակային ներարկման և ակնաբուժական դեղերի լայն տեսականի բժշկության բազմաթիվ թերապևտիկ ոլորտների համար:
  

Ընկերությունը միջազգային չափանիշներին համապատասխան հեղուկ դեղամիջոցների արտադրության առաջատարն է Հայաստանում: Արդյունավետ գործունեության արդյունքում գործարանի արտադրանքի 70 տոկոսից ավելին արտահանվում է մի շարք երկրներ:
  

«Լիկվոր»  դեղագործական ընկերության մարքետինգի բաժնի տնօրեն Վարդան Մկրտչյանը իր խոսքում նշել է, որ Հանրապետական բժշկական կենտրոնին տրամադրված սարքավորումը ընկերության փոքրիկ ներդրում է Արցախի առողջապահության զարգացման համար:
  

Նոր ճեղքային լամպը կից ունի նաև լուսանկարչական սարք, որի միջոցով հնարավոր է լուսանկարել աչքի հետազոտվող հատվածները, կատարել համապատասխան ուսումնասիրություններ, ինչպես նաև առցանց եղանակով խորհրդակցել արտերկրի մասնագետների հետ:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ