Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Շուշիում անվճար վիրահատություններ է իրականացրել

ԼՂՀ ԱՆ. Հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Շուշիում անվճար վիրահատություններ է իրականացրել

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրավերով հունիսի 30-ից հուլիսի 2-ը ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ, Երևանի Մ.Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի պլաստիկ և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արտավազդ Սահակյանը Շուշիի շրջանային բուժմիավորումում անվճար վիրահատություններ է իրականացրել:

 

Արտավազդ Սահակյանը աշխատանքային թիմով կատարել է դեմքի և վերջույթների 31 վիրահատություն՝ սեպտոպլաստիկա, սեպտոռինոպլաստիկա, օտոպլաստիկա: Հիմնականում վիրահատել են այն հիվանդներին, ովքեր առողջական ու էսթետիկ խնդիրներ ունեն, առաջնահերթություն տալով ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին:
 

Պլաստիկ վիրաբույժի ընգդծել է, որ Շուշիի շրջանային բուժմիավորման կողմից նախապատրաստական և կազմակերպչական հսակայական աշխատանքներ է կատարվել:
  

Հիշեցնենք, որ Արտավազդ Սահակյանը Արցախում մասնագիտական գործունեություն է ծավալում 1990 թվականից ի վեր:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ