Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետությունում հուլիսի 1-ից կներդրվի բնածին հիպոթիրեոզի նորածնային սկրինինգ

ԼՂՀ ԱՆ. Արցախի Հանրապետությունում հուլիսի 1-ից կներդրվի բնածին հիպոթիրեոզի նորածնային սկրինինգ

Հուլիսի 1-ից Արցախում կկատարվի նորածինների բնածին հիպոթիրեոզի սկրինինգը: ՀՀ–ում նորածնային սկրինինգ հետազոտությունը սկսվել է 2005 թվականից: Բոլոր նորածինների մոտ կատարում են հետազոտություն՝ բնածին հիպոթիրեոզի, այսինքն` վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը հայտնաբերելու նպատակով:
  

Ծրագրի արդյունքում պարզ կդառնան, հիվանդության հետևանքով երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման խնդիրները:
 

Նոր սկրինինգի ներդրմանն ընդառաջ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում համակարգի համապատասխան օղակների բուժաշխատողներին իրազեկելու համար հունիսի 23-24-ը դասընթացներ և պրակտիկ աշխատանքներ է անցկացրել «Արաբկիր» բժշկական համալիրի նորածնային սկրինինգ կենտրոնի ղեկավար Իրինա Թովմասյանը:
   

Նորածինների բնածին հիպոթիրեոզի սկրինինգը իրականացվում է 24-72 ժամ հետո կրունկից մի քանի կաթիլ արյուն է վերցվում, կաթեցվում թղթի վրա: Այն ուղարկվում է նորածնային սկրինինգի լաբորատորիա, որտեղ կատարվում է հետազոտություն:
  

 Արցախի Հանրապետությունում հուլիսի 1-ից կներդրվի բնածին հիպոթիրեոզի նորածնային սկրինինգ«Արաբկիր» բժշկական Համալիր-Երեխաների և Դեռահասների Առողջության Ինստիտուտը իր վրա կվերցնի 2017 թվականի հուլիսի 1-ից սկրինինգի կազմակերպումն և իրականացումը, իսկ հետագայում այդ ծախսերը հոգալու է պետությունը:
  

Հաշվի առնելով սկրինինգի ներդրման կարևորությունը Իրինա Թովմասյանը ասել է, որ յուրաքանչյուր նորածին արտաքնապես ոչնչով չի տարբերվում առողջ երեխաից, բայց հետազոտության արդյունքում նկատելի են դառնում հիվանդության նշաններ: Վաղ հայտնաբերումն ու բուժումը հնարավորություն է ընձեռում խուսափել հետագա հետևանքներից:
   

Տեղեկացնենք նաև, որ ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն ընդունել է Իրինա Թովմասյանին:
  

Հանդիպման ընթացքում նախարար Աթայանի հետ քննարկվել են հիպոթիրեոզի նորածնային սկրինինգի իրականցման հետ կապված հարցեր:

 

Աշխատանքներին զուգահեռ կիրականցվի մոնիթորինգ՝ շտկելու ի հայտ եկած թերությունները:
  

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել Իրինա Թովմասյանին դասընթացի կազմակերպման համար՝ հավելելով, որ այս ամենի նպատակն Արցախի երեխաների առողջության պահպանումն է:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ