Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է. oncology.am

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է. oncology.am

Հայ-իրանական գործարար համագործակցության շրջանակներում մեկ տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և իրանական «Վարան Փարթ Դարման»  ընկերության կողմից կնքված համագործակցության հուշագիրը տվեց իր արդյունքները: Այսօր արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում CLINAC iX գերժամանակակից համակարգ կա, որի շահագործումը մեծապես կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը:

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է.Իրանական «Վարան Փարթ Դարման» ընկերության տնօրեն Դոկտոր Մոհամմադ Շահրամի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս հուշագիրը սկիզբ դրեց 2 կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է«Մեկ տարի առաջ մենք փորձեցինք լավ համագործակցություն ծավալել, ինչն էլ առիթ դարձավ բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման և գիտահետազոտական գործունեության զարգացման: Ստեղծվեց «IRA Medical Group» հայ-իրանական կազմակերպությունը, որի շրջանակում էլ հնարավոր եղավ ծրագրի առաջին փուլում ունենալ 2 մլն 400 հազար եվրո արժողության  CLINAC iX էլէկտրոնների գծային արագացուցիչը: Վստահ եմ՝ այստեղի բժիշկներն իրենց բարձր գիտելիքներով ու պատրաստվածությամբ, և այս  սարքի տեխնոլոգիական հնարավորություններով շատ մեծ քայլեր կձեռնարկեն քաղցկեղի դեմ պայքարում»,- ասաց Դոկտոր Մոհամմադ Շահրամին:

Իսկ ՀՀ ԱՆ Վ. Ա.  Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան էլ, համաձայնելով Դոկտոր Մոհամմադ Շահրամի հետ, տեղեկացրեց, որ տարածաշրջանում Հայաստանում CLINAC iX գերժամանակակից սարքով բուժումը ամենամատչելի է լինելու:


Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է. Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է.


«Այսօր կարող եմ վստահ հայտարարել, որ ի շնորհիվ «IRA Medical Group»-ի տնօրինության, հիմնադիրների՝ իրանական, մեր մոսկվայաբնակ հայրենակիցների, որոշում է կայացվել, որ Հայաստանում պետք է բուժումը լինի ամենամատչելին: Բոլորս գիտենք, որ քաղցկեղը բավականին լուրջ սոցիալական խնդիր է, առավել ևս մեր հանրապետությունում, բայց համատեղ գործունեություն ու մոտեցումներով արդյունքների կհասնենք: Վստահ եմ՝ մեր քաղաքացիները ճառագայթային բուժման համար այլևս ՀՀ-ից չեն մեկնի արտերկիր: Երեք ամիս հետո սարքը վերջնականապես տեղադրված կլինի»,- ավելացրեց Տանանյանը:

 

Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է.

 

Ճառագայթային բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանն էլ մանրամասնեց սարքի հնարավորությունները: Նրա խոսքով՝ ամերիկյան CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է:

«Այն թույլ է տալիս մաքսիմալ չափ պաշտպանել ուռուցքի շրջակա առողջ հյուսվածքներն՝ առավելագույն ճառագայթում տալով հենց ուռուցքին: Մաքսիմալ արդյունք՝ հնարավորինս քիչ կողմնակի երևույթներով»,- ներկայացրեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ հենց նման բուժման համար էին շատերը մեկնում արտերկիր:

«Վարան Փարթ Դարման» ընկերությանն Իրանում ու տարածաշրջանում առաջատարն է ճառագայթային բուժման և ճառագայթային սարքավորումների ներկրման ոլորտում:

 

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ