Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ.Շիրակի մարզում ներկայացվել է կառավարության հնգամյա ծրագրի առողջապահության ոլորտի հատվածը

ՀՀ ԱՆ.Շիրակի մարզում ներկայացվել է կառավարության հնգամյա ծրագրի առողջապահության ոլորտի հատվածը

ՀՀ առողջապահության նախարարության աշխատանքային խումբը` նախարարի խորհրդական Արտեմիս Տեր-Սարգսյանը, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանը և ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի ճարտարապետ Արսեն Միրզոյանը Շիրակի մարզի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Մարալիկի առողջության կենտրոն, Արթիկի բժշկական կենտրոն և ծննդատուն, Ախուրյանի և Գյումրու բժշկական կենտրոններ: Այցելության ընթացքում խումբը տեղում ծանոթացել է կենտրոնների շենքային պայմաններին, մատուցվող ծառայությունների ծավալներին, հանդիպել բժշկական անձնակազմի հետ:

Հանդիպումների ընթացքում ՀՀ ԱՆ աշխատակիցները ներկայացրել են ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի առողջապահության ոլորտի հատվածը, համակարգում նախատեսվող բարեփոխումները, ինչպես նաև առաջիկայում սպասվող մարզային առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրերը և տեսլականը:

Ներկայացված հարցերի շուրջ ծավալվել են քննարկումներ, նախարարության ներկայացուցիչները պատասխանել են բուժաշխատողների հարցերին:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ