Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. Միջազգային կրթական նոր ծրագիր բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար

ԵՊԲՀ. Միջազգային կրթական նոր ծրագիր բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար

Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա:

Ծրագիրն իրականացվելու է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից:

Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո:

Բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել.

  • Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
  • Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
  • Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
  • Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։



Տեղեկացնենք, որ դիմումներն ընդունվում են հունիսի 27-ից մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):


Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  • Բարձրագույն կրթության դիպլոմ և միջուկ, դրանց պատճեները,
  • Անձնագիր, անձնագրի պատճենը,
  • Չորս 3x4 լուսանկար,
  • Մոտիվացիոն նամակ (1 էջ)


Հեռ.: 011 621 018
E-mail: [email protected]

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ