Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացրել

ԼՂՀ ԱՆ.  «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժները Ստեփանակերտում վիրահատություններ են իրականացրել

Արցախի առողջապահության նախարարության հատուկ հրավերով կրկին Ստեփանակերտ էին ժամանել Երևանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի ակնաբույժները:
 

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի անոթային բաժանմունքի վարիչ, բժիշկ-ակնաբույժ Գևորգ Բարաղամյանը, վիրահատական բլոկի պատասխանատու, Անդրե Ամիրխանյանը և ակնաբույժ Գևորգ Ղահրամանյանը Հանրապետական բժշկական կենտրոնում տեղի մասնագետների հետ համատեղ հունիսի 17-ին իրականացրել են անվճար խորհրդատվություններ և վիրահատություններ:
 

Ակնաբույժների կողմից կատարվել է 16 վիրահատություն, հիմնականում բարդացած կատարակտաներ՝ կոմբինացված գլաուկոմայով և ոսպնյակի հոդախախտով:
  

Հիվանդները գրանցվել էին նախապես անցկացված խորհրդատվությունների միջոցով և ընտրվել բարդ վիրահատությունների կարիք ունեցողները։
  

Երևանից ժամանած մասնագետները հավելել են, որ  այսօրինակ նախաձեռնություններով փորձում են իրենց աջակցությունը բերել Արցախին, որը շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ