Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է Mission East Armenia ներկայացուցիչներին

ԼՂՀ ԱՆ. Նախարարը ընդունել է Mission East Armenia ներկայացուցիչներին

ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն հունիսի 13-ին ընդունել է “Mission East Armenia” հայաստանյան առաքելության պատվիրակությանը` Դանիայի գրասենյակի գլխավոր մենեջեր Կիմ Հարթսներին, տարածաշրջանային տնօրեն Արմեն Բեժանյանին, Գերմանիայի գրասենյակի մենեջեր Յանա Գոպելին, “Թունֆենկյան” հիմնադրամի գործադիր տնօրեն Ռաֆֆի Դուդակլյանին:
  

Կիմ Հարթսները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և Կարինե Աթայանին է ներկայացրել այցի նպատակը` Արցախի առողջապահությանը դեղամիջոցներ տրամադրելը և աջակցություն ցուցաբերելը:
 

Նախարարը ողջունել է առաքելության նախաձեռնություններն ու աշխատանքները Արցախում:
  

Կարինե Աթայանի հետ քննարկվել են ԼՂՀ առողջապահության նախարարության նորակառույց Ուռուցքաբանական դիսպանսերը, Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը, ինչպես նաև շրջանային բուժմիավորումները և տեղամասային հիվանդանոցները, ԳԲԱ-երը բուժսարքավորումներով համալրման հետ կապված մի շարք հարցեր:
   

Հանդիպման ավարտին նախարարը շնորհակալություն է հայտնել համագործակցության, ինչպես նաև դեղորայքի տրամադրման համար և հույս հայտնել, որ այն արդյունավետ ու շարունակական է լինելու:

Սկզբնաղբյուր. ԼՂՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ