Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Հանդիպումը միտված էր համագործակցության եզրեր գտնելուն

ՀՀ ԱՆ. Հանդիպումը միտված էր համագործակցության եզրեր գտնելուն

Ողջունելով Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կարևորել է ոլորտում իրականացվող ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման գործում համագործակցության հնարավորություններ գտնելը։

Նախարարի տեղակալներ Սերգեյ Խաչատրյանը և Սամվել Մարգարյանը, աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը Ասիական զարգացման բանկի առաքելության ղեկավար Ռիե Հիրաոկային և նրա գլխավորած պատվիրակությանը ներկայացրել են ոլորտի զարգացման ուղղություններն ու առաջնահերթությունները, նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներն ու ծրագրերը։

Մասնավորապես կարևորվել են ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման նպատակով իրականացվող քայլերը: Անդրադարձ է կատարվել նաև Էլեկտրոնային առողջապահական համակարգի,  կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներդրմանը, ինչպես նաև հիվանդանոցների կառավարման համակարգի զարգացմանը։

Քննարկումները միտված են եղել նշված ոլորտներում համագործակցության եզրեր գտնելուն։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ