Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ստեփանակերտում իրականցնում են սեմինար-վարժանքներ

ԼՂՀ ԱՆ. Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Ստեփանակերտում իրականցնում են սեմինար-վարժանքներ

Արցախի առողջապահության նախարարության հրավերով Հայաստանի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետները Արցախում մարդու իմունային անբավարարության վիրուսի (ՄԻԱՎ) վերաբերյալ հետազոտությունների ընդլայնման և ՄԻԱՎ վարակի կանխարգելման համար առողջապահական և կրթական ոլորտներում ներուժի զարգացման նպատակով իրականցնում են 4-օրյա սեմինար-վարժանքներ:
  

Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքի դահլիճում ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը ներկայացրել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակն աշխարհում, Հայաստանի և Արցախի Հանրապետություններում», «Միգրացիոն գործոնի ազդեցությունը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի վրա», «ՄԻԱՎ վարակի կանխարգելման հիմնական մոտեցումները» զեկույցները:
  

Վարդան Արզաքանյանը տեղեկացրել է, որ սեմինար-վարժանքների նպատակն է Արցախում բժիշկների, մանկավարժների շրջանում անցկացնել դասընթացներ և տեղեկատվություն տրամադրել ՄԻԱՎ վարակի, փոխանցման ուղիների, կանխարգելման, հիվանդության հայտնաբերման և հետազոտության վերաբերյալ: Սեմինարների ուղղվածությունը, ոչ միայն հիվանդության հայտնաբերումն է, այլև մարդկանց բացատրելը, որ ՄԻԱՎ հիվանդությունն ունեցողների հետ կարելի է շփվել, նրանց հետ միասին աշխատել:
  

Բժիշկ-համաճարակաբանը պարզաբանել է, որ ՄԻԱՎ վարակն ունի իր հստակ փոխանցման ուղիները՝ սեռական ճանապարհ, արյան միջոցով և մորից երեխային։ Բուժհիմնարկներից վարակվելու հավանականությունն մեծ չէ, քանի որ հիմնականում բոլոր նորմատիվները պահպանվում են:

 

Սովորական կենցաղային ճանապարհով այն չի փոխանցվում. այսինքն՝ ձեռքի սեղմումով, համբույրով, համատեղ սնունդ ընդունելով:
 

Զեկուցողը նշել է, այն բոլոր մարդիկ, ովքեր որևէ ռիսկային վարքագիծ են դրսևորել՝ չպաշտպանված սեռական հարաբերություններ, մանավանդ թմրամոլները, ապա ցանկալի է, որ պարբերաբար հետազոտվեն: Ռիսկային է, երբ մարդիկ մեկնում են արտերկիր, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն, որտեղ ՄԻԱՎ-ը 5 անգամ ավելի շատ է և վարակվելու հավանականությունն ավելի մեծ է, քան Հայաստանում:
  

Հարկ է նշել, որ հայկական երկու հանրապետությունում գոյություն ունի ՁԻԱՀ-ի կանխարգելման մեկ հանրապետական կենտրոն, որտեղ անվճար հիմունքներով իրականացվում է ՄԻԱՎ վարակի վերջնական ախտորոշումը, տրամադրվում է բուժում:

Սկզբնաղբյուր. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ