Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ծրագրերը քննարկվել են երիտասարդ մասնագետների հետ

ՀՀ ԱՆ. Ծրագրերը քննարկվել են երիտասարդ մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ստեղծված երիտասարդ մասնագետներից բաղկացած խմբերը հաջողությամբ շարունակում են համագործակցել ՀՀ առողջապահության քաղաքականության մշակման և իրականացվող ծրագրերի գնահատման գործում: Առողջապահության ոլորտում իրավիճակային վերլուծության իրականացման խմբի հերթական հանդիպման օրակարգում արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը և մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներն էին:

Արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգային ծրագիրը ներկայացրել են ՀՀ ԱՆ առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետներ Երվանդ Էլիբեկյանը և Քրիստինե Սարգսյանը:

Այնուհետև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ծրագիրը:

Հանդիպումն անցել է մասնակիցների ակտիվ հարց ու պատասխանով։ Հաշվի առնելով օրակարգում ընդգրկված հարցերի արդիականությունը` որոշում է կայացվել հերթական հանդիպման ընթացքում առաջարկներ ներկայացնել ծրագրերի հանրային իրազեկման բարձրացման ուղղությամբ:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ