Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԼՂՀ ԱՆ. Արցախում էին Ֆրանսիական «Հայ-մեդ» ընկերության ներկայացուցիչները

ԼՂՀ ԱՆ. Արցախում էին Ֆրանսիական «Հայ-մեդ» ընկերության ներկայացուցիչները

Ֆրանսիական «Հայ-մեդ» բժշկական մարդասիրական ընկերության նախաձեռնությամբ Արցախի առողջապահության նախարարության  Հանրապետական բժշկական կենտրոնում ապրիլի 10-14-ը կազմակերպվել է «Բաց դռների օր»:

 

Ընկերության նախագահ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Ժան Միշել Էքերյանը, ուրոլոգ Շանթ Բալյանը, ինչպես նաև բուժքույր Վալեղի Սայաղանը և կառույցի ներկայացուցիչ Արմանդ Սանոսյանը իրականացրել են անվճար խորհրդատվություններ ու վիրահատություններ:

 

Խորհրդատվություն են ստացել 50-ից ավել քաղաքացի: Ֆրանսահայ ուրոլոգ Շանթ Բալյանը արցախցի բժիշկների հետ կատարել է 15 վիրահատություն:

 

Հարկ է նկատել, որ բոլոր վիրահատություններն ամբողջությամբ անվճար են իրականացվել:

 

Ֆրանսահայ մասնագետներն Արցախի տեղի գործընկերներին են փոխանցել ժամանակակից ուրոլոգիայի և անեսթեզիոլոգիայի նորագույն մեթոդները, բուժօգնության եվրոպական չափանիշները:

 

Բացի բժշկական ծառայություններ մատուցելուց տրամադրել են դեղորայք և բժշկական անհրաժեշտ պարագաներ:

 

Ժան Միշել Էքերյանը պարզաբանել է, որ «Հայ-մեդ» կազմակերպությունն Արցախում իրականացնում է վիրաբուժական, ռեանիմատոլոգիական, ուրոլոգիական մասնագիտություններին վերաբերող աշխատանքներ:

 

Էքերյանը կարևորել է տեղի բժիշկների հետ մասնագիտական փորձի փոխանակումը:

 

Կազմակերպության կողմից Արցախի շրջանների 4 համայնքի բուժկետերին արդեն 4 տարի է, որ  տրամադրվում է դեղորայք և բժշկական պարագաներ:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ