Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

Փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվեցին հերթական բաց դռների օրեր. izmirlianmedicalcenter.com

Փետրվար-մարտ ամիսներին կազմակերպվեցին հերթական բաց դռների օրեր. izmirlianmedicalcenter.com

ՀՀ Առողջապահության նախարարի հրամանով «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ում ներգրավված վաստակաշատ բժիշկները, առաջատար մասնագետները եւ կազմակերպիչները հետեւողական աշխատանք են տանում Հայաստանի մարզերի բնակիչներին բժշկական ծառայությունները հասանելի դարձնելու համար։

Միավորումն այդ նպատակով հերթական բաց դռների օրեր կազմակերպեց փետրվարի 23-ից մինչև մարտի 25-ը։

«Իզմիրլյան» ԲԿ փորձառու նեղ մասնագետներից կազմված խումբը փետրվարի 25-ին Սեւան ԲԿ-ում՝` պրոֆեսոր Արմեն Չարչյանի ղեկավարությամբ, իրականացրեց բազմապրոֆիլ խորհրդատվություններ՝ նյարդաբանի, վիրաբույժի, գինեկոլոգի, օրթոպեդ-վնասվածքաբանի, ուռուցքաբանի, անոթային վիրաբույժի, ուրոլոգի, մաշկաբանի, էնդոկրինոլոգի, ակնաբույժի, մասնկաբույժի և սրտաբանի կողմից:

Շարունակվեցին արտագնա այցերը Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ և գյուղական համայնք՝ Վարդենիկ:

Ծրագրի  պատասխանատու և իրականացնող նշանակվեց «Իզմիրլյան» ԲԿ բուժ. գծով տեղակալ Տիգրան Նալբանդյանը: Այցի շրջանակում կատարվեցին շուրջ 2000 հիվանդի անվճար խորհրդատվություններ:  Այն հիվանդները, ովքեր վիրահատական միջամտության կարիք ունեին, սակայն տեխնիկական միջոցները բավարար չէին տեղում իրականացնելու, բուժումը կազմակերպեցին Երևանում, մասնավորապես` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:

«Իզմիրլյան» ԲԿ-ն համագործակցում է հանրապետության մարզերում գտնվող մի շարք բժշկական կենտրոնների հետ և հավատարիմ է իր կարգախոսին. բարձրակարգ բուժում՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ